«Նոյյան Տապան». Եղբայրը՝ եղբոր փոխարեն. Փաստաբանի ահազանգը

24-01-2019 13:00   | Հայաստան  |  Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Հունվարի 24-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա փաստաբան Ինգա  Ավագյանի ասուլիսը։ 
 
 Թեման՝  «Սպանության հետ կապ չունեցող  եղբայրը հայտնվել է  մեղքն ընդունած եղբոր փոխարեն մեղադրյալի աթոռին։ Ո՞ւմ է ձեռնտու նման լուծումը։ Ի՞նչ զարգացումներ են ակնկալվում  և որոնք են լինելու  փաստաբանի հետագա քայլերը»։ 
 
Թեմայի վերաբերյալ 
Արսեն և Աշոտ Աբրահամյաններին /ովքեր հանդիսանում են հարազատ եղբայրներ/ նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ նախնական համաձայնությամբ սպանություն: Հետագայում մեղադրանքը փոփոխվել է և Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ Արսենը ճանաչվել է անմեղսունակ: Մինչդեռ գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ սպանություն կատարող անձը հենց ինքը Արսեն Աբրահամյանն է, որն էլ ի սկզբանե ընդունել է մեղքը, իսկ Աշոտ Աբրահամյանը որևէ կերպ սպանության հետ կապ չունի, ինչը հաստտավել է գործի քննության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով, այդ թվում նաև ներքին դիտման արդյունքում:
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից