«Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ

20-04-2019 20:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Ապրիլի 20-ին` ժամը 20.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները՝ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
 


Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի
Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
 
«Հարության Ավետիս» քայլերթին կմիանան ՀՄԸՄ ՀԱՍԿ սկաուտական և տարբեր
հասարակական կազմակերպությունների անդամներ, հայաստանյան բուհերի ուսանողներ և ուսանողական միությունների անդամներ, զինվորներ, ԱԻՆ աշխատակիցներ:
 
Երթին կարող են միանալ բոլոր ցանկացողները: 
 
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 217 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար