«Երևան էքսպո» կենտրոնում տեղի է ունենալու ARMLEGAL EXPO 2019 առաջին ցուցահանդեսը

23-04-2019 10:45:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
Սույն թվականի ապրիլի 23-ին ժամը 10:45-ին «Երևան էքսպո» կենտրոնում տեղի է ունենալու ARMLEGAL EXPO 2019 առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել հանրային իրավագիտակցության բարձրացմանը և իրավական մշակույթի ձևավորմանը: 
 
Հրավիրված են դատաիրավական ոլորտը ներկայացնող կառույցների ղեկավարներ, փաստաբաններ, իրավաբաններ և իրավունքով հետաքրքրված քաղաքացիներ: Միջոցառման
ընթացքում կկազմակերպվի անվճար իրավաբանական խորհրդատվություն, մասնագիտական ֆորում-քննարկումներ: 
 
Մասնակիցները կարծարծեն իրավագիտությանը և փաստաբանությանը վերաբերող հարցեր: Միջոցառման ընթացքում կամփոփվի լուսանկարիչների
իրավական խորագրով արված լուսանկարների մրցույթի արդյունքները: Ցուցահանդեսը բաց է մինչև ժամը 17:00:
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 112 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար