«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամներ Հայկ Փայտյանը, Հայկ Գրիգորյանը (ԱՄՆ) և «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

28-05-2019 10:00:00   | Հայաստան  |  Հեռուստահաղորդում

Մայիսի 28-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում  հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի  հյուրերն են՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, պատմաբան Հայկ Փայտյանը, «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը  և Ազգային առաջընթաց կուսակցության անդամ, կուսակցության մամլո խոսնակ Հայկ Գրիգորյանը, ով  հաղորդմանը կմասնակցի ԱՄՆ-ից։ 

Հաղորդման թեման է՝  «Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը»։

Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը (Կալիֆորնիայում՝ մայիսի 9-ը, երեկոյան 11։00 մինչեւ կեսգիշեր) հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի  «Նուռ»  հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV»  ֆեյսբուքյան խմբում։

Ուղիղ եթերից հետո բանախոսների ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։

 

 

 

 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Հեռուստահաղորդում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 433 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար