«Խոստովանում ենք» երաժշտական բեմադրությունը

28-05-2019 19:00:00   | Հայաստան  |  Համերգ
Ս/թ մայիսի 28-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի  և Նաիրա Գուրջինյանի «JAZZEL» ստուդիայի սաների «Խոստովանում ենք» երաժշտական բեմադրությունը՝ նվիրված  Շառլ Ազնավուրի ծննդյան 95 ամյակին:
Համերգը բաղկացած է շանսոնյեի աշխարհահռչակ ստեղծագործություններից: Համերգի վերջում  կկայանա Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված երգի պրեմիերա (երաժշտության հեղինակ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Նաիրա Գուրջինյան, խոսք՝ Դոնարա Փայտարյան):
 
Համերգին ներկա կգտնվեն նաև Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ:
 
 
Լրատվամիջոցների ուշադրությանը
Միջոցառումը տեղի կունենա երեքշաբթի՝ 2019թ. մայիսի 28-ին Գ.
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (ՀՀ, ք. Երևան, Գ. Լուսավորիչ 6): Միջոցառումը սկսվում է ժամը 19:00-ին:
Սիրով ողջունում ենք բոլոր լրագրողների, լուսանկարիչների և օպերատորների կողմից
միջոցառման լուսաբանումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մոսկովյան 3
Մեդիա պատասխանատու՝ Ելենա Վարդանյան
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 166 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար