ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպում է տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ

28-05-2019 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մայիսի 28-ին, ժամը 12:00-ին՝ Ազատության հրապարակում (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հրապարակ) և Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպում է տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ: 
 
Ազատության հրապարակում հանդես կգան ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, հայկական ազգային կոխ ըմբշամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի
թենիս, սամբո, շախմատ, բազկամարտ և ակրոբատիկա, իսկ Հյուսիսային պողոտայում՝ սուսերամարտ, թաեքվոնդո, ակրոբատիկա, բադմինթոն, ուշու, կարատե մարզաձևերի ներկայացուցիչները:
 
Միաժամանակ տեղի
կունենա դրոշներով հեծանվավազք՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով: 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 138 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար