Հայաստանում պրոբացիայի ընկալումը և պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները

30-05-2019 09:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հարգելի՛ մեդիա գործընկերներ,
 
հրավիրում ենք ձեզ «Հայաստանում պրոբացիայի ընկալումը և պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 30-ին ՝ ժամը 9:30 – 13:00, «Հյաթթ փլեյս Երևան» հյուրանոցի  2-րդ հարկի սրահում (հասցե՝ Վազգեն Սարգսյան փողոց 26/1):
 
Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրարգրի շրջանակներում:
 
Միջոցառման ընթացքում
կներկայացվեն՝
 
·         ծրագրի շրջանակներում իրականացված «Հայաստանում Պրոբացիայի ծառայության ընկալումը պրոբացիայի շահառուների կողմից» ուսումնասիրության արդյունքները,
 
·         Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մշակված առաջարկությունները,
 
·         «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի նորաստեղծ կայքը։
 
Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ պատասխան նամակով կամ զանգահարել՝ 055084851 հեռախոսահամարին։  
 
Օրակարգը կցված է:
 
«Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը իրականացնում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` իր գործընկերներ
«Աստղացոլք» ՀԿ-ի,  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով  գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:
 
-- 
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Այգեստան 11փ., տուն 43
 
Civil Society Institute NGO
Address: 43 Aygestan 11th str.
Yerevan 0025, Armenia
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 307 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար