Տեղի կունենա «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրության բացումը

18-06-2019 12:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
Հունիսի 18-ին, ժամը 12։00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում (վարչական մաս, գիտաժողովների սրահի հարևանությամբ) տեղի կունենա թանգարանի պատկերասրահի և մշտական ցուցադրության մաս կազմող «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրության բացումը։
 


Ցուցադրության մեջ ներկայացված կլինեն ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Եղեռն» շարքից 20 գործ: «Եղեռն» շարքը՝
34 կտավ, Ժանսեմը ստեղծել է պատկառելի տարիքում 1998-2001 թթ., որոնք նույնքան խոսուն են, որքան Հայոց ցեղասպանության մասին պատմող որևէ ահասարսուռ
պատմություն: Կտավների միջոցով Ժանսեմը վերարտադրել է այն տխուր պատմությունները, որոնք լսել էր դեռ մանկուց:
Նոյյան տապան   -   Ցուցահանդես
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 242 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար