Sputnik Արմենիա. «Ինչպե՞ս կարելի է ավելի շատ զբոսաշրջիկներ բերել Հայաստան»

20-06-2019 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հունիսի 20-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս՝ «Զբոսաշրջության ոլորտի մասնագետների վերապատրաստման խնդիրներն ու տուրիզմի զարգացման ուղիները» թեմայով:
 
Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար: Արդյո՞ք Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգանում է համաշխարհային միտումներին համահունչ: Ինչպիսի՞ն պետք է լինեն զբոսաշրջային
ոլորտի կադրերը 21-րդ դարում: Ինչպե՞ս ներգրավել Հայաստան այցելող ավելի շատ օտարերկրյա զբոսաշրջիկներ:
 
Այս և այլ հարցերին կպատասխանեն.
 
Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եվգենի Տրոֆիմովը,
 
Տուրիզմի հայկական ինստիտուտի
ռեկտոր Ռոբերտ Մինասյանը,
 
«Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն Արկադի Սահակյանը։
 
 
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 200 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար