BREAKLETICS-ի հիմնադիր Պետեր Սովինսկին կանցկացնի բաց դաս

22-06-2019 13:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Առաջին անգամ Հայաստանում հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, ԻնՍպորտ մարզաառողջարանային կենտրոնում (Պարույր Սևակ 8/3) տեղի կունենա Breakletics - HIIT the Beat բաց դասընթաց, որը կվարի Բեռլինից ժամանած Breakletics®-ի հիմնադիր, աշխարհահռչակ Պետեր Սովինսկին:
Բրեյքլետիկսը (Breakletics) հիմնադրվել է Գերմանիայի առաջնությունների բազմակի չեմպիոն Պետեր Սովինսկու կողմից (ով հայտնի է «Պետէյր» (Petair) մականունով): Նա 17 տարուց ավելի պարում է: Համարվում է բրեյքդանս (breakdance) պարաոճի պրոֆեսիոնալ  պարող:  Ոտքի վնասվածքից հետո սկսում է կենտրոնացնել իր ուժերը բրեյքլետիկսի վրա: Մի քանի օրից հայ մարզասերները սպորտի այս տարատեսակի հիմնադրին հանդիպելու բացառիկ հնարավորություն ունեն:
 


Բրեյքդանսի ասպարեզում նա գիտակցեց, որ ստեղծագործական միտքը ամենակարևոր առանձնահատկությունն է, որը տարբերում է մարդկանց իրարից։
 
Լինելով ֆիթնեսի սիրահար՝ Պետեր Սովինսկու մոտ միտք է հղանում կիրառել ստեղծագործական պարային մոտեցումը ֆիթնեսի մեջ ևս։ Եվ այսպես ծնվում է Breakletics®-ը  (2010 – 2014 թթ.)։
Ի՞նչ է բրեյքլետիկսը: Բրեյքլետիկսը տարբերվում է մնացած ֆիթնես ծրագրերից։ Այն ձանձրալի կամ միապաղաղ չէ, ընդհակառակը, ծրագրային ճկուն է,  շարժուն, ստեղծագործական  և  մարզում է մարմինն ու միտքը՝ ինչպես մեկ ամբողջություն։ 
Այն ֆիթնեսի, բրեյք դանսի և վորքաութի համադրություն է: Ներառում է պիլատեսի, յոգայի, պարերի և ֆունկցիոնալ թրեյնինգի լավագույն տարրերը: Պարապմունքներն անցկացվում են դինամիկ
և գեղեցիկ երաժշտության ներքո, վարժությունները տարբեր են ու տարաբնույթ բարդության: Բրեյքլետիկսն այն մարդկանց համար է, ովքեր սիրում են ակտիվ ապրելակերպը:
 
Սպորտի այս տեսակը պարզապես մարզում չէ. այն թույլ է տալիս զարգացնել ստեղծարար մտածողությունը: Ընդ որում՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրում բարդության իր աստիճանը: Սպորտի այս տարատեսակն այսօր գրավում է ամբողջ աշխարհը՝ ձեռք բերելով համակիրների տարբեր երկրներից: 
Այն ցուցված է բոլոր այն մարդկանց ովքեր սիրում են լինել ակտիվ և ցանկանում են փորձել նոր, չափազանց մոտիվացնող ֆիթնեսի տեսակ։ Այն ընդգրկում է իր մեջ  և՛ դեռահասներ, և՛ մեծահասակներ, անկախ սեռից։ Վարժություններն  ունեն բարդության տարատեսակ տարբերակներ  և մակարդակներ, որոնք «կառուցվում են» մեկը մյուսի վրա։ 
Ծրագիրն այնպես է կազմված, որ մասնակիցներին հնարավորություն  է տրվում մարզվել իրենց ֆիզիկական պատրաստվածության (ֆիտնես) մակարդակին համապատասխան  օպտիմալ մոտեցմամբ և երկար
ժամանակ մնալ մոտիվացված։ 
Բրեյքլետիկսի համար պարելու կամ ակրոբատիկայի նախնական իմացություն չի պահանջվում։ 
Բրեյքլետիկսը բարձր ինտենսիվության, կարդիոուժային մարզման ձև է, որը զարգացնում է ուժային և իմունային դիմադրողականությունը, կորդինացիան, կենտրոնանալու ունակությունը, շարժունակությունը, հավասարակշռությունը, տալիս է մարմնին ճկունություն, ռիթմի զգացողություն, արագություն, նպաստում է ստեղծագործական մտքի զարգացմանը, և զարգացնում է ուղեղի երկու կիսագնդերը հավասարաչափ:
Բարձր ինտենսիվության ծրագրի շնորհիվ  հեշտւթյամբ այրվում է մեծ քանակությամբ ավելնորդ կիլոկալորիաներ որը հնարավորություն  է տալիս  շատ կարճ ժամանակահատվածում նվազեցնել քաշը և ձեռք բերել ատլետիկ և սլացիկ կազմվածք: 
Մեկ դասաժամի ( 55 րոպե ) ընթացքում այրում է 400 – 800 կկալ: 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 343 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար