Ամենամյա «FASHION FORUM YEREVAN 2019» միջոցառումը

25-06-2019 19:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հունիսի 25-29-ը Հայաստանում իրականացվելու է ամենամյա «FASHION FORUM YEREVAN 2019» միջոցառումը, որի պաշտոնական մեկնարկը կտրվի հունիսի 25-ին՝ ժամը 19։00-ին, «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում (Աբովյան 3):
 
Բացման խոսքով հանդես կգան «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Հայաստանում GIZ գրասենյակի ղեկավար Աննե Կեմպան։
 
Ֆորումի հանդիսավոր
բացմանը ներկայացվելու է «Ժառանգություն» խորագրով ցուցադրությունը։ Ներկայացված կլինեն հայ դիզայներների հավաքածուներ՝ հագուստ, աքսեսուարներ, տարազի նմուշներ, որոնց ստեղծման ակունքներում հայկական մշակույթն է: Հունիսի 26-29-ը ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար։ 
 
Միջոցառումը նաև հայ դիզայներների և ոլորտի այլ ներկայացուցիչների համար եզակի հնարավորություն է Անգլիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Շվեյցարիայից ժամանած նորաձևության ոլորտի առաջատար մասնագետներին անձամբ հանդիպելու,
նրանց հետ ոլորտին առնչվող հարցեր քննարկելու համար:
 
«FASHION FORUM YEREVAN 2019»  հնգօրյա ֆորումի ընթացքում նախատեսված են բազմաթիվ և բազմաժանր միջոցառումներ՝ կրթական, փորձի փոխանակման ծրագրերից մինչև շրջայց Հայաստանի հյուսիսարևելյան մարզ՝ Տավուշ, հայ դիզայներների աշխատանքների ցուցադրումից մինչև հայկական մշակույթի ներկայացում։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 208 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար