Քննարկում՝ Զարուհի Բաթոյանի, Սուրեն Պապիկյանի և Լենա Նազարյան մասնակցությամբ

16-07-2019 10:00:00   | Հայաստան  |  Քննարկում
Մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ բոլոր մարզեր՝ յուրաքանչյուրում հանդիպելով տեղի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ, քննարկելով այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։
 
Իրականացված 10 մարզային այցելությունների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր և տեղային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, այնպես էլ այլ նախարարությունների իրավասության շրջանակներում գտնվող հարցերին։
Բացահայտված խնդիրները
քննարկելու, համատեղ լուծումներ գտնելու, ինչպես նաև՝ հետագա աշխատանքի ձևաչափը սահմանելու նպատակով հրավիրում ենք մասնակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված քննարկմանը, որի ընթացքում բացման խոսքով հանդես կգան՝
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (ենթակա
է հաստատման)
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ
Քննարկումը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից 11:30-ն, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում, հասցե՝ Երևան, Գրիգոր Լուսավորչի փող. 4/2:
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 136 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար