Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի ասուլիսը

26-07-2019 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակի (հասցե` Մարշալ Բաղրամյան 24/3, մուտքը Սիլվա Կապուտիկյան փողոցի կողմից) «Մամլո ասուլիսների դահլիճում» տեղի կունենա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման և դրանով զբաղվող միջգերատեսչական հանձնախմբի գործունեության կարգի մասին:
 
Մամուլի ասուլիսին գրանցվելու համար խնդրում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել գրանցման դիմում, որտեղ նշված կլինեն լրատվամիջոցի անվանումը, կոնտակտային տվյալներ և մասնակիցների անուն-ազգանունները:
 
Բոլոր մասնակիցներին խնդրում ենք իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ:
 
Միջոցառման տևողությունը` 45 րոպե:
 
Հարցերի համար կարող եք կապվել Մամուլի քարտուղար Արեգ Քոչինյանի հետ՝ [email protected] էլ.
հասցեով կամ 010590221 հեռախոսահամարով:
 
Հիշեցնում ենք, որ սույն թվականի հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել են ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը:
 
Որոշման համաձայն՝ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, որի անդամներն են Կառավարության անդամները (բացառությամբ ՀՀ վարչապետի և փոխվարչապետերի), ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը,
ԶՈւ ԳՇ պետը, ՊԵԿ նախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՊՎԾ պետը, ԿԲ նախագահը, ԳԱԱ նախագահը, ՀՀ ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը (հանձնախմբի քարտուղար)։
 
Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի հավանությանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 212 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար