Քննարկում` նվիրված Հայաստանի Հանարապետությունում աշխատանքային իրավունքների իրացմանը

25-07-2019 11:00:00   | Հայաստան  |  Քննարկում
Հուլիսի 25-ին, ժամը 11։00-ին «Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը DoubleTree by Hilton հյուրանոցի Փարիզ սրահում  (հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2,Երևան) կազմակերպում է աշխատանքային քննարկում` նվիրված Հայաստանի Հանարապետությունում աշխատանքային իրավունքների իրացմանը։
 
Միջոցառումը բաղկացած է լինելու երեք աշխատանքային խմբերից՝
 
 
1․Գործատուի և
աշխատողի իրավահարաբերությունները. Աշխատողի անվտանգության ապահավումը և շահագործման կանխումը։
 
 
2․ Արհմիությունների դերը՝ աշխատողի իրավունքների և շահերի  պաշտպանության հարցում։
 
 
3․Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական
մարմին։
 
 
Աշխատանքային խմբերում ներգրավված են լինելու ներկայացուցիչներ խորհրդարանական երեք խմբակցություններից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, արհմիություններից և  հասարակական-քաղաքական սեկտորի այլ շահառու խմբերից։
 
 
Միջոցառումը բաց է  մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար։
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 181 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար