Հայաստանում կտրվի ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի մեկնարկ

20-09-2019 19:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սիրով հրավիրում ենք մասնակցելու ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկվող մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման պաշտոնական արարողությանը: 
Միջոցառումը տեղի կունենա 2019թ-ի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 19:00-ին Երևանում (հասցե. «Ռամադա» հյուրանոց, «Նուռ» սրահ, Փավստոս Բուզանդ 15)։
 
Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացման խոսքով հանդես կգա Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան։ Բացման խոսքին կհաջորդի նախաձեռնության համապարփակ շնորհանդեսը։ 
 
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև 2019 թ․ սեպտեմբերի 20-ը, ժամը 16.00-ն՝ նամակ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարելով +37455585171 հեռախոսահամարով։
 
Եվրոպական միությունը (ԵՄ) և Վերակառուցման և զարգացման
եվրոպական բանկը (ՎԶԵԲ), տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցելու  Ամբեր Կապիտալի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ» մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի մեկնարկին (Ֆոնդ): Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: Վերջինս ներառելու է նաև ՓՄՁ-ների հնարավորությունների զարգացմանն ուղղված խորհրդատվություն, որը տրամադրվելու է տեղական ձեռնարկատիրություններին ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի շրջանակներում»՝, որը միտված է զարգացնել ՓՄՁ-ների կողմից ներդրումների ներգրավման պատրաստվածությունը և խթանել փոքր և միջին ձեռնարկատիրությունների մրցակցայինությունը:
Ֆոնդը կառավարելու է «Ամբեր Կապիտալ»
ընկերությունը: Վերջինս միջազգային ներդրումային ընկերություն է, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ և մասնագետների թիմ: Ֆոնդի նպատակն է ստեղծել դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆել՝ ներառելով վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների և լոգիստիկայի ոլորտները:    
 
Ֆոնդի նպատակն է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների միջոցով բարելավել շահառու ՓՄՁ-ների մրցակցայնությունը՝ ներառյալ կորպորատիվ կառավարման և թափանցիկության բարելավման միջոցով՝ այդպիսով խթանելով ՓՄՁ-ների միջազգայնացումը:
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 173 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար