ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը

18-10-2019 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդես կգա «100+ փոփոխություն Գեղարքունիքի մարզում» խորագիրը կրող ասուլիսով: Ասուլիսի ընթացքում կամփոփի իր աշխատանքային գործունեության մեկ տարին: Մարզպետը հանդես կգա մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի, գրանցված ձեռքբերումների, առաջընթացի, համագործակցային հնարավորությունների և մարզում առկա խնդիրների լուծմանն ուղղված մեկնաբանություններով:
 
Մամուլի ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի «Ծաղկունք» հյուրատանը:
Ասուլիսին մասնակցել
ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրվում է նախապես հաստատել իրենց մասնակցությունը մինչեւ հոկտեմբերի 17-ը՝ ժամը 17:00-ն, որպեսզի կազմակերպվի տեղափոխումը:
 
Գրանցվելու, ինչպես նաև անհրաժեշտ
տեղեկություններ ստանալու համար զանգահարել 093 62 42 47, 060 65 98 62 հեռախոսահամարներով:
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 316 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար