Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան

21-10-2019 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), կմեկնարկի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան:
 
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը և Հայաստանի գրողների միության նախագահ   Էդվարդ Միլիտոնյանը:     Գիտական
նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 25-ը: 
Հոկտեմբերի 22-ին նստաշրջանը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, հոկտեմբերի 23-25-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Նստաշրջանի ընթացքում Թումանյանի կյանքի, գործունեության և ստեղծագործությունների վերաբերյալ կներկայացվի 71 զեկուցում: 
 Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը:
 
 
զեկուցում:   Հովհաննես
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 684 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար