Sputnik Արմենիա. «ԵԱՏՄ. որո՞նք են փոխգործակցության հեռանկարային ուղղությունները»

24-10-2019 12:00:00   | Հայաստան  |  Տեսակամուրջ
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջը՝ ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության թեմայով:
 
Տեսակամրջին մասնակցելու են`
 
Մոսկվայից
 
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանդին Զատուլինը,
 
Ռուսաստանում Ղրղըզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիբեկ Ջեկշենկուլովը:
 
Երևանից
 
ՀՀ ԱԺ տարածաշրջանային
և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը.
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: 
 
Մինսկից
 
Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Վորոնեցկին:
 
Նուր-Սուլթանից
 
Խորհրդարանականներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: 
 
Տեսակամրջի ընթացքում կխոսվի եվրասիական ինտեգրման ընդլայնման հեռանկարների, առաջնահերթ ուղղությունների
և ԵԱՏՄ շրջանակում նոր նախագծերի մասին, ինչպես նաև անդրադարձ կլինի անդամ-պետությունների փոխգործակցային ներուժին:
 
 
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
 
 
Նոյյան տապան   -   Տեսակամուրջ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 260 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար