Կմեկնարկի «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով» ծրագիրը

13-04-2012 11:00   | Հայաստան  |  Գիտաժողով

 

Ապրիլի 13-ի, ժամը՝ 11:00-13:00-ն «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցի «Տրդատ 2-րդ» սրահում (Ամիրյան 1)  տեղի կունենա ‘’Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով’’ ծրագրի մեկնարկի միջոցառումը:
 
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են գալու ՀՀ Կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, «Հազարաշեն» ՀԿ-ի նախագահ Հրանուշ Խառատյանը, ծրագրում ներգրավված համայնքների ներկայացուցիչները:
 
Միջոցառմանը նաև հրավիրված են ՔՀԿ ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ: 
 
Միջոցառումից հետո լինելու է հյուրասիրություն:
 

 

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից