Վիքիսեմինար – Վիքիլրագրող

15-12-2012 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

 

«Արմենպրես» լրատվական գործակալությունը և «Վիքիմեդիա  Հայաստան» նախաձեռնող խումբը կազմակերպում են սեմինար լրագրողների համար:
 
Սեմինարի նպատակն է լրագրողներին ներկայացնել «Համաշխարհային Վիքիմեդիա» հիմնադրամի և տարբեր երկրների «Վիքիմեդիա» մասնաճյուղերի գործունեության փորձը,  ինչպես նաև գործարկվող Վիքի նախագծերը` Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիլուրեր և այլն: 
 
Մասնակից լրագրողները կստանան դրանցից օգտվելու վերաբերյալ հիմնական գիտելիքներ, կտեղեկանան եվրոպական
երկրների լրագրողների համագործակցության փորձին «Վիքիմեդիա» նախագծերում: 
 
Սեմինարին տեսական գիտելիքներ տրամադրելուց բացի,  հնարավորություն կստեղծվի գործնական հմտությունների կատարելագործման համար: Սեմինարը կազմված կլինի շնորհանդեսից,  հարց ու պատասխանից և գործնական մասից:
 
Սեմինարն ավելի արդյունավետ եւ առարկայական դարձնելու նպատակով նախընտրելի է, որ լրագրողները մասնակցեն իրենց լափթոփներով:
 
Սեմինարը տեղի կունենա 2012թ. դեկտեմբերի 15-ին`
ժամը 11.00-ին,  «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում` Սարյան 22:
 
Տեղերի սահմանափակ լինելու պատճառով խնդրում ենք ուղարկել ձեր կոնտակտային տվյալները [email protected] հասցեով: 
 
 
Գրանցվելու և ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմել`
 
Սուսաննա Մկրտչյան, կոորդինատոր
Վիքիմեդիա Հայաստան 
Հեռ.՝ +374(93)-92-49-14 
Էլ. հասցե. [email protected] 
Կայք՝ www.wikimedia.am
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 315 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար