Սիլվա Կապուտիկյան. «Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը»

Հոգեհանգիստ Փարիզում՝ նահատակ Լեւոն Էքմեքճյանի հիշատակին

30-01-2012 13:53:30   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
ՎԵՐՋԻՆ ԿԱԽԱՂԱՆԸ «Վերջին խօսքս ձեզի համար թող ըլլայ հաւատքի աղբիւր ...». Լեւոն Էքմեքճյան «Հայաստան» լրատու ցանց, Փարիզ, 29.01.2012: Այսօր առավոտյան Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Փարիզի, Ալֆորվիլ շրջանի հայկական Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցում, ԱՍԱԼԱ-յի ֆիդայիներից՝ նահատակ Լեւոն Էքմեքճյանի հիշատակին կայացավ հոգեհանգստյան արարողություն, Տ. Տիրան քհն. Գլըճյանի նախագահությամբ: Արարողությանն մասնակցում էին նահատակի հարազատները, մարտական ընկերներն ու հոծ թվով բազմություն: Հիշեցնենք 1982թ. օգոստոսի 7-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) Խրիմյան Հայրիկ անձնասպանական ճոկատը, նահատակ Փիեր Գյուլումյան խմբի համագործակցությամբ, Զոհրաբ Սարգսյանի եւ Լեւոն Էքմեքճյանի գլխավորությամբ իրականացրեցին ռազմական գործողություն, Անկարայի «Էսենպողա» օդակայարանի վրա: Այդ գործողությունը ԱՍԱԼԱ-ն անվանել է «Կարին – Էրզրում»: Գործողության ընթացքում նահատակվել է խմբի ղեկավար Զոհրաբ Սարգսյանը, իսկ Լեւոն Էքմեքճյանը ծանր վիրավորված վիճակում գերի է ընկել եւ վեցամսյա ծանր տանջանքներից հետո թուրքական զինվորական դատարանի կողմից մահվան դատապարտվել: 1983 թվի հունվարի 29-ին կախաղան բարձրացվեց Լեւոն Էքմեքճյանը եւ ԱՍԱԼԱ-ի բնորոշմամբ «անմահացավ՝ միանալով իր նահատակ ընկերների փաղանգին»: Հրապարակված հայտարարությունների համաձայն, «Կարին – Էրզրում» գործողությունը իրականացնող խմբի դեմ օգտագործվել է թուրքական բանակային հատուկ ջոկատներ: Փոխ հրաձգությունների ընթացքում սպանվել են 13 թուրք զինվորներ, օդանավակայանի ապահովական ուժերից 8-ը, ներառյալ օդանավակայանի ապահովության փոխտնօրենը, նաեւ զոհվել են 12 ուղեւորներ եւ վիրավորվել 113 ուրիշներ՝ թուրքական բանակի վայրագ հակագրոհի արդյունքում: Գործողության ընթացքում մարտական խմբի եւ անվտանգության պատասխանատուների միջեւ տեղի է ունեցել բանակցություններ, օդանավակայանը փակ է մնացել՝ 15 ժամ: Լեւոն Էքմեքճյանը Թուրքիայի պատմության մեջ մահապատժի ենթարկված վերջի անձն էր: 1983 թվի հունվարի 29-ից հետո, Թուրքիայում ոչ մի մահապատժի վճիռ չի գորժադրվել: Էքմեքճյանի գերեզմանը մնում է անհայտ: Թուրքիան մերժել է միջազգային կարմիր խաչի միջամտությունը նահատակի դին իր ընտանիքին հանձնելու դիմումը: Հերոս Լեւոն Էքմեքճյանի մահավճռին սփյուրքահայությունը բազմաթիվ երկրներում պատասխանեց բողոքի ցույցերով: Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հանդգնություն ունեցավ «Գիշերային ռեքվիեմ» կերտվածքը նվիրել անմահ հերոս Էքմեքճյանի հիշատակին, որը ավելի ուշ տպագրվել է «Գարուն» ամսագրի 1987թ. 11-րդ համարում: Գիշերային ռեքուիէմ ...Կ? անձրեւէ, տղաս... աշունը թաց է, Ուրկից յայտնուեց կախաղանը այս. Գիշերը ամբողջ աչքերս բաց են, Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս: Անխռով անցաւ մեր ողջ ցերեկը, Մինչ այնտեղ՝ ճոճուող քո մարմինն էր սառ... Մեզ համա՛ր էիր որոնում ելքը, Մոլորուած, մոլի սակայն մեզ համար: Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը, Մենք՝ մեղկութեան մէջ հափրացած սերունդ. Կ?անձրեւէ, տղաս... Աշունը թաց է, Թաց՝ աչքերուն պէս խեղճ, խաբուած սերունդ... Սիլվա Կապուտիկյան
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1896 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար