Փիրուզ Սարգսյան. Քաղաքացիներն իրենք պետք է հետեւողական լինեն իրենց իրավունքների պաշտպանության հարցում

15-03-2012 16:54:21   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանում սպառողների ֆինանսական գրագիտությունը շատ ցածր է, ինչից օգտվում են ֆինանսական կազմակերպոթյունները` բանկերը, ապահովագրական եւ վարկային ընկերությունները, եւ ոտնահարում քաղաքացիների իրավունքները: Այս մասին լրագրողների հետ մարտի 15-ի հանդիպմանը նշել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը: «Որպես կանոն, մարդիկ պայմանագիր կնքելիս չեն կարդում դրանք: Երբեմն էլ պայմանագրերն այնքան անհասկանալի են ձեւակերպված, որ նույնիսկ մասնագետներն էլ չեն հասկանում»,- նշել է նա, նկատելով, որ քաղաքացիներն իրենք պետք է հետեւողական լինեն իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Իր եռամյա գործունեության ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության առնված դիմումների 70 տոկոսի դեպքում ընդունվել է որոշում հօգուտ քաղաքացու, ըստ Փ.Սարգսյանի, միջազգային պրակտիկայում 50 տոկոսն էլ արդեն շատ լավ ցուցանիշ է համարվում:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 956 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար