ԱՄՆ ՄԶԳ–ն հրապարակել ՀԿ ԿԻ 15-րդ հրատարակությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար

12-07-2012 11:37:26   | ԱՄՆ  |  Նոր գրքեր
Վաշինգտոն – ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հրապարակել է ՀԿ Կայունության ինդեքսի (ՀԿԿԻ) 15-րդ հրատարակությունը, որն այժմ կոչվում է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Կայունության ինդեքս (ՔՀԿԿԻ)՝ տարածաշրջանում ակտիվ մեծաքանակ ոչ առեւտրային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ընդգրկման համար։ Այս տարվա հրատարակությունը ներառում է քաղաքացիական հասարակության զարգացումները 2011 թվականի ընթացքում։ Ինդեքսը հետեւում է ՔՀԿ սեկտորի առաջընթացին քսանինը երկրներում վերջին տասնհինգ տարիների ընթացքում: Այն ուսումնասիրում է քաղաքացիական հասարակության համար ընդհանուր բարենպաստ միջավայրը՝ կենտրոնանալով իրավական դաշտի, կազմակերպչական կարողությունների զարգացման, ֆինանսական կենսունակության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների եւ հասարակական ընկալման վրա։ 2011 թվականին ՔՀԿ սեկտորի կայունության փոփոխությունները արտացոլեցին ողջ աշխարհում առկա համընդհանուր բացասական տնտեսական իրավիճակը: ՔՀԿ կարողությունների վրա զգալիորեն ազդեցին նաեւ թե տեղական, թե միջազգային քաղաքական զարգացումները: Տեղական մակարդակով, 2011 թվականին շատ երկրներ համապետական ընտրություններ անցկացրեցին, որոնք ազդեցություն թողեցին ՔՀԿ-ների գործունեության միջավայրի վրա։ Միեւնույն ժամանակ հենց իրենք՝ ՔՀԿ-ները, հաճախ կարեւոր դեր են խաղում ընտրական գործընթացում՝ դրդելով թեկնածուներին անդրադառնալ հարցերի, որ կարեւոր են իրենց շահառուների համար, ինչպես նաեւ կրթելով ընտրողներին եւ վերահսկելով ընտրությունները։ Միջազգային մակարդակում ԵՄ-ն շարունակում է ողջ տարածաշրջանում լուրջ դերակատար մնալ՝ Հարավային թատերահարթակում անդամակցության բանակցություններով՝ հաճախ ՔՀԿ-ների համար քաղաքական գործընթացում ներդրում ունենալու հնարավորություններ ստեղծելով։ Լինի դա Ադրբեջանում ջրհեղեղներին արձագանքը, Բոսնիայում իրավական աջակցության տրամադրումը եւ կանանց տնտեսական իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման աջակցությունը, Տաջիկստանում առողջապահական խնդիրների հասցեագրումը կամ Ռուսաստանում հաշմանդամության իրավունքների իրագործման ու պաշտպանության ապահովումը՝ ողջ Եվրոպայի եւ Եվրասիայի ՔՀԿ-ներն ակտիվորեն արձագանքոմ են այն մարտահրավերներին, որոնց բախվում են իրենց երկրները։ ՔՀԿ ԿԻ վերջին հրատարակության մեկնարկի միջոցառման ժամանակ ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի համար կառավարչի օգնական Փեյջ Ալեքսանդրը որպես հիմնաքարային նվաճում նշեց նման արժեքավոր վերլուծական հետազոտական գործիքի տասնհինգ տարվա շարունակական հրատարակումը: Իր ստեղծումից ի վեր ՔՀԿ ԿԻ-ն կտրուկ վերափոխվել է. այն ընդլայնվել է՝ Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի 21 երկրների փոխարեն ներառելով ողջ աշխարհի տարբեր տարածաշրջանների ավելի քան 60 երկրներ։ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) ուրախ է համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ՝ Հայաստանի ՔՀԿԿԻ-ն մշակելու համար։ Զեկույցն ամբողջությամբ կարելի է գտնել այստեղ՝ http://transition.usaid.gov/locations/europe_eurasia/dem_gov/ngoindex/.
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1469 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար