Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների մեջ

04-09-2013 12:54:55   | Հայաստան  |  Հասարակություն
Համաշխարհային մրցունակության զեկույցը իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող
երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Վերջինս
մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: ՀԱՄ ցուցիչը, հաշվարկվելով
մրցունակության 12 հենասյուների հիման վրա, երկրների մրցունակության ամփոփ գնահատական է
տալիս:
Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների
ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների հարցումը տարեկան
կտրվածքով իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ-ի և Համաշխարհային
մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպությունների կողմից:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես ՀՏՖ Համաշխարհային
մրցունակության ցանցի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է «Համաշխարհային
մրցունակության զեկույց 2013/14»-ի հիմնական արդյունքները:
2013/14 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը:
Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և ԱՄՆ-ը:
ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի տեղաշարժեր չեն նկատվել.
ամենամեծ հետընթացը գրանցվել է Ուկրաինայում (դիրքի վատթարացում 11 կետով), իսկ ամենազգալի
առաջընթացը՝ Ադրբեջանում (7 կետով դիրքի լավացում):
 
Համաշխարհային մրցունակության համաթիվ
2013-2014
148 երկրների շարքում
2012-2013
144 երկրների շարքում
Փոփոխություն
Ադրբեջան 39 46 +7
Ղազախստան 50 51 +1
Ռուսաստան 64 67 +3
Ուկրաինա 84 73 -11
Վրաստան 72 77 +5
Հայաստան 79 82 +3
Մոլդովա 89 87 -2
Ղրղզստան 121 127 +6
2013-2014թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանը 148 երկրների մեջ
գրավում է 79-րդ տեղը` դիրքը բարելավելով 3 տեղով: Էական առաջընթաց է գրանցվել տեխնոլոգիական
պատրաստվածության, մակրոտնտեսական միջավայրի կայունության և ապրանքային շուկաների
արդյունավետության հենասյուներով: Մինչդեռ աշխատուժի շուկայի արդյունավետության հենասյունը
բացասական տեղաշարժեր է գրանցել գրեթե բոլոր ենթացուցիչներով: Նշանակալի է բարձրագույն
կրթության և վերապատրաստման հենասյունի վատթարացումը:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն
 
Հայաստանի մրցունակության հենասյուների փոփոխությունները
ՀԱՄ հենասյուները
ՀԱՄ 2013-14 տեղ ՀԱՄ 2012-13 տեղ
Փոփոխություն
148 երկրների շարքում 144 երկրների շարքում
Ինստիտուտներ 65 71 +6
Ենթակառուցվածքներ 80 80 0
Մակրոտնտեսական
միջավայր/կայունություն
64 83 +19
Առողջապահություն և տարրական
կրթություն
85 80 -5
Բարձրագույն կրթություն և
վերապատրաստում
77 70 -7
Ապրանքների շուկայի
արդյունավետություն
58 72 +14
Աշխատուժի շուկայի
արդյունավետություն
50 30 -20
Ֆինանսական շուկայի
զարգացվածություն
76 78 +2
Տեխնոլոգիական
պատրաստվածություն
72 92 +20
Շուկայի չափ 117 115 -2
Գործարարության
կատարելագործվածություն
87 92 +5
Նորարարություն 103 105 +2
Ենթացուցիչների մակարդակով գրանցվել են թե՛ դրական, թե՛ բացասական զգալի փոփոխություններ:
Դրական ազդանշան են բիզնեսի վարման կատարելագործվածության, մրցակցային շուկաների և
տեխնոլոգիաների օգտագործման ասպարեզներում դրական տեղաշարժերը: Միևնույն ժամանակ,
սակայն, նորարարության ցուցանիշները, որոնք բավականին անբարենպաստ դիրքերում են, էլ ավելի են
վատթարացել: Ուշադրության արժանի են վարկերի ստացման հեշտության և կառավարության
միջոցների ոչ նպատակային օգտագործման ցուցիչների վատթարացումը:
Ցուցանիշ
Փոփոխությունը
նախորդ տարվա
համեմատ, տեղ
Ցուցանիշ
Փոփոխությունը
նախորդ տարվա
համեմատ, տեղ
Գնաճ 104* Վարկերի ստացման հեշտությունը -19
Ներդրողների պաշտպանության
ուժգնությունը
55
Աշխատավարձի սահմանման
ճկունությունը
-17
Ինտերնետի միջազգային
կապուղիների
թողունակություն
49
Անձնակազմի վերապատրաստման
ինտենսիվությունը
-16
Դեպի սպառող կողմնորոշում 35
Կառավարության միջոցների ոչ
նպատակային օգտագործում
-15
Տեղական մրցակցության
ուժգնությունը
28 Նորարարության կարողությունը -15
Տեղական մատակարարների
քանակը
28
Հետազոտական և վերապատրաստման
ծառայությունների հասանելիությունը
-13
´Ç½Ý»ë ËáñÑñ¹³ïí³Ï³Ý ûõ
Ցուցանիշ
Փոփոխությունը
նախորդ տարվա
համեմատ, տեղ
Ցուցանիշ
Փոփոխությունը
նախորդ տարվա
համեմատ, տեղ
Ինտերնետից օգտվողների թիվը 22 Քլաստերային զարգացումը -12
Հակամենաշնորհային
քաղաքականության
արդյունավետությունը
19 Օդային տրանսպորտի նստատեղեր -10
*Ծանուցում՝ մինչև 2.9% գնաճ ունեցող բոլոր երկրները դասակարգվում են առաջատար խմբում: Նախորդ
զեկույցում Հայաստանի գնաճի ցուցանիշը կազմել է 7.7% (2011թ․ տվյալներով), ըստ որի երկիրը գրավել է 105-րդ
տեղը 142 երկրների շարքում: Այս տարվա զեկույցում օգտագործվել է 2012թ․ Հայաստանի գնաճի ցուցանիշը (2.6%),
որով երկիրը 43 այլ երկրների հետ մեկտեղ գրավել է 1-ին տեղը:
Բիզնես գործընթացների կարգավորման և պետական կառավարման որոշ բնագավառներ հաստատուն
կերպով ներկայանում են Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Մասնավորապես, դա
վերաբերում է բիզնես հիմնելու համար գործընթացների քիչ քանակին, աշխատող-գործատու ճկուն
հարաբերություններին և պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությանը:
Մրցակցային թերությունները այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են տնտեսության
արտահանման ուղղվածությունը չափող գործոնները, մաքսային գործընթացների բեռը, երկրում
տաղանդների պահպանումը և կառավարման դպրոցների որակը:
Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները
Ուշագրավ առավելություններ Տեղ Ուշագրավ թերություններ Տեղ
Նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ
գործընթացների քանակը
10 Կառավարման դպրոցների որակը 120
Աշխատանքի ընդունելու և աշխատանքից
ազատելու գործելակերպը
12
Երկրում տաղանդների պահպանման
ունակությունը
121
Պետական քաղաքականության մշակման
գործընթացի թափանցիկությունը
24 Մաքսային գործընթացների բեռը 123
Ներդրողների պաշտպանվածության
ուժգնությունը
25 Արտաքին շուկայի չափի համաթիվ 127
Պետական կառավարման բեռը 34 ՀՆԱ-ի մեջ արտահանման մասնաբաժինը 130
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն
«Տնտեսություն և արժեքներ»-ը` «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետազոտական թևը, մտավոր
կենտրոն է, որը ձգտում է ներմուծել զարգացման նոր հայեցակարգեր բարձրակարգ միջազգային
կապերի, լավագույն որակավորում ունեցող վերլուծաբանների և խորհրդատուների ցանցի միջոցով:
Կենտրոնի մասնագիտացումը մրցունակության համակողմանի ուսումնասիրությունն է մակրո և միկրո
մակարդակներում, կենտրոնանալով հետևյալ հիմնական ուղղությունների վրա` ազգային տնտեսական
և ճյուղային ռազմավարություններ, օտարերկրյա ներդրումներ, սփյուռքի ցանցեր և արժեքները
գործարար և հանրային ոլորտներում:
 
«Ի-Վի Քոնսալթինգ»-ը գործարար խորհրդատվական, հետազոտական և ֆինանսական միջնորդի
ծառայություններ է մատուցում նորարարության և մրցունակության ձգտող կազմակերպություններին:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն
Երևան 0010, Մելիք Ադամյան 2/1
Հեռ.՝ +37410 546434
Էլ-փոստ՝ info@ev.am,
www.ev.am, www.evconsulting.am
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից