Կանադայում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

23-10-2013 14:36:43   | Կանադա  |  Քաղաքական
Հոկտեմբերի 20-ին կանադական Լավալ (Մոնրեալ) քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
 


«Հույս» (l'Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չակմակչյանը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա գտնվեցին եւ ելույթներով հանդես եկան բարձրաստիճան հյուրեր Լավալի քաղաքային, Քվեբեքի նահանգային եւ Կանադայի դաշնային պետական մարմիններից:
 
Հուշարձանի բացման կապակցությամբ իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը` որպես մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխման կարեւորագույն քայլ:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից ,
դեսպան Եգանյանը ողջունեց Լավալի քաղաքական իշխանությունների՝ հուշակոթող հիմնադրելու կամքը, ինչպես նաեւ կարեւորեց հայկական համայնքի կատարած հսկայական աշխատանքը:  
 

 

Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 569 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար