Հայտնի են «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության հաղթողները

28-10-2013 15:39:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 


Հոկտեմբերի 26-ին ավարտվեց համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնությունը: «Լավագույն խաղ» այս տարի դարձավ Հենրիկ Հակոբյանի «FastFood» խաղը: Ընդհանուր առմամբ այն զվարճալի ուտելիքներով մրցույթ է, նախատեսված է Android OS, Windows, Linunx համակարգերի համար: Մրցանակը կազմում է 350.000 դրամ: Նույն խաղն արժանացավ նաև «Լավագույն դիզայն» անվանակարգին՝ ստանալով 200.000 դրամ մրցանակ:
«Լավագույն բջջային խաղ» անվանակարգում հաղթեցին Naco games թիմն իր «Princess Cakes» խաղով և Apollosoft թիմը՝ «Shelly» խաղով՝ յուրաքանչուրն արժանանալով  150.000-ական դրամ մրցանակ: «Shelly» խաղը ստեղծվել է Windows Phone 7.5 և Windows 8-ի համար: Խաղը չունի տարիքային սահմանափակում: Այն «Shelly» ձկնիկի մասին է, ով ճանապարհին հանդիպելով տարբեր խոչընդոտներ և թշնամիներ, լողում է անծայրածիր օվկիանոսով՝ հավաքելով բոնուսներ: «Princess Cakes»-ը հետաքրքիր ժամանցային մոբայլ խաղ է, որը հնարավորություն է տալիս ծննդյան, հարսանյաց և այլ տոների առիթով շնորհավորական ուղերձներով տորթեր ուղարկելու: Խաղի մեջ կարելի է հանդիպել գեղեցիկ արքայադստերը, ով օգնում է ձևավորել համեղ տորթեր, պահպանել նկարը հեռախոսի մեջ և ուղարկել ընկերներին կամ բարեկամներին:
«Լավագույն Game Play» անվանակարգում հաղթեց Վահրամ Դարյանը «Կոալա արջուկներ» խաղով, ում մրցանակը կազմում է 200.000 դրամ: «Կոալա արջուկներ»-ը 2D խաղ է հայերեն լեզվով: Խաղի դեպքերը կատարվում են 2100 թվականին մի գաղտնի լաբորատորիայում: Կոալաներին հաջողվում է փախչել իրենց վանդակներից և, իրար հետ համախմբվելով, տարբեր փորձություններ հաղթահարելով, դուրս գալ լաբորատորիայից և փրկվել: 
«Լավագույն 3D լուծում» անվանակարգում հաղթեց Dix Games թիմը «The curse of evil» խաղով և արժանացավ 200.000 դրամ մրցանակի: Խաղը պատմում է հետևյալի մասին՝ Բադերոնը խախտում է աշխարհի խաղաղությունը և տանում այն դեպի կործանում: Բադերոնի չար ուժերի դեմ կարող է պայքարել միայն Ռադխայի կլանը, ում փոխանցվել են մոգական ուժեր, նրանք փակում են Բադերոնին Թարխա տաճարի ընդերքում: Հազարամյակներ հետո Բադերոնի չար ուժերը դուրս են գալիս տաճարից: Եվ միայն մի երիտասարդ, ում փոխանցվել են մոգական ուժերը, կարող է մեկընդմիշտ վերջ տալ այդ քաոսին` անցնելով 7 աշխարհները և բազում ծանր փորձություններ:
«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում մրցանակ շնորհվեց  Տիգրան Նիկսալյանին «My Heart`s Journey» խաղի համար: Նա մրցանակը 200.000 դրամ է: Խաղը կոտրված սրտի մասին պատմություն է, որը փնտրում է իր իրական սիրուն, բայց չի կարողանում գտնել: 
«Պատանիների առաջնություն-Ջունիոր» անվանակարգում մրցանակը տրվեց Ալեն Աֆրիկյանին «Coca game» խաղի համար: Նա ատացավ 150.000 դրամ մրցանակ: Այն արկածային ժանրի խաղ է, որում կոկա-կոլայի խցանը, գործարանում գտնվող փորձությունները հաղթահարելով, հասնում է շշին:
Բացի այս մրցանակները, ժյուրիի որոշմամբ տրվեցին նաև խրախուսական մրցանակներ Սուրեն Անտոնյանի  «Mission Incomplete», Վարդան Համբարձումյանի «Black Edition» և Էդուարդ Ալեքսանյանի «Eggs Boom» խաղերին: Յուրաքանչյուրն արժանացավ 50.000-ական դրամ մրցանակի:
Առաջնության ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն ունեցան քվեարկել իրենց սիրելի խաղի օգտին: «Ժողովրդական մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Naco games թիմը իր «Princess Cakes» խաղը: 
 
Առաջնությունը կազմակերպել էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ և «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: 
Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, Triada, MicroSoft-RA, Zoom Graphics, Tumo  կազմակերպություններից:  
Տեղեկացնենք նաև, որ մասնակից նախագծերին կարող եք ծանոթանալ առցանց: 
 
-վերջ-
 
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մասին
 
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:
Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:  
 
 
Հավելյալ Տեղեկությունների համար`
Ռուզան Ապրեսյան
ԻՏՁՄ հանրային կապերի մասնագետ
Հեռ.` 091-65-34-99, 010-54-88-81(82)
Կայք` www.uite.org, www.diigitec.am 
Էլ. Փոստ`info@uite.org     
 
 
 
«Orange Արմենիա» ընկերության մասին
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: 
Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը: 
Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ն առաջին օպերատորն էր, որը կազմակերպեց 4G տեխնոլոգիաների հանրային փորձարկում և ցուցադրություն` հնարավորություն տալով բոլոր հետաքրքրվողներին շոշափել LTE տեխնոլոգիան: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը ներկայացնում է նաև BlackBerry լուծումը Հայաստանում և առաջարկում է սմարթֆոնների ամենալայն ընտրությունը Հայաստանում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից