Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի թիվ 190 ավագ դպրոցի աշակերտներին

13-03-2014 18:44:02   | Ադրբեջան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
1 / 3

Մարտի 13-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի աշակերտներին:

Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին պատմեց խորհրդարանի օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեության, լիազորությունների, գործառույթների մասին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այնուհետեւ պարոն Դավթյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին կրթական ոլորտի միջպետական պայմանագրերին, արտերկրում սովորելուն, աշխատաշուկայի պահանջարկին, զինապարտությանը, նախամասնագիտական կրթությանը:

 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 557 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար