Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը ոչ մի կապ չունի` «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն, Մայնց, Գերմանիա» ինքնակոչ կառույցի կողմից բացված գրասենյակների հետ

20-09-2014 18:41:20   | Հայաստան  |  Քաղաքական
Մեր հայրենակիցներին տեղեկացնում եւ զգուշացնում ենք, որ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը ոչ մի կապ եւ առընչություն չունի` «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն, Մայնց, Գերմանիա» ինքնակոչ կառույցի կողմից բացված գրասենյակների եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիության անձնագրեր տրամադրելու վերաբերյալ գործողությունների հետ եւ, ըստ այդմ, հասկանալի պատճառներով, որեւէ պատասխանատվություն չի կրում այդ կառույցի գործողությունների հետեւանքների հետ կապված. ոչ ֆինանսական, ոչ իրավական, ոչ քաղաքական եւ ոչ էլ բարոյական իմաստով: 
 
Տեղեկացնում ենք նաեւ, որ վերոհիշյալ ինքնակոչ կառույցին մաս կազմող հետեւյալ անձինք՝ Արամ Մկրտչյանը, Կարինե Հայրապետյանը, Հրայր/Սուրիկ Ղազարյանը, Բակուր Կարապետյանը, որեւէ կապ եւ առընչություն չունեն Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգի հետ: 
 
 
Հրաչ Փիլիպոսյան 
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության 
Ֆինանսների եւ զարգացման նախարար
 
19.09.2014 թ.
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 480 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար