Ամառային ճամբար ՏԿԱԻՆ աշխատակիցների երեխաների համար

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի և նախարարության աշխատողների արհմիութենական կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 4-14-ը նախարարության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաներն իրենց ամառային հանգիստը կացնկացնեն Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:

10-15 տարեկան 132 երեխայի հնարավորություն է ընձեռված ամառային արձակուրդը վայելել Լոռիի հրաշալի բնության գրկում: Ճամբարի օրակարգի համաձայն` երեխաների բուռն և հագեցած օրերը կզուգակցվեն արշավներով, տարբեր ճամբարականների հետ հանդիպումներով և ՏԿԱԻՆ Լոռվա մարզի փրկարարական վարչության աշխատակիցների կողմից կազմակերպված ուսումնավարժանքներին մասնակցությամբ:

Ա. Երիցյանի հանձնարարականով` երեխաների հետ «Գուգարք» կմեկնի նաև նախարարության արհմիութենական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը:

Նշենք, որ «ՏԿԱԻՆ մանկական ճամբար» ծրագիրն արդեն երկրորդ տարին է իրականացվում: Կազմակերպիչների հավաստմամբ՝ ճամբարը շարունակական բնույթ կստանա, իսկ մյուս տարվանից կանցկացվի արդեն ՏԿԱԻ նախարարության սեփական ճամբարում:

 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 637 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար