Ալբերտ Սարգսյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Ալբերտ Սարգսյանին:
 


Ալբերտ Սարգսյանը ծնվել է 1939 թ. ապրիլի 5-ին`  Արթիկի շրջանի Պեմզաշեն ավանում: Ալբերտ Սարգսյանը 1992թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան:
 
Ալբերտ Սարգսյանը 1963թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում, 1966-1968թթ. եղել է Մոսկվայի ՍՍՀՄ ԳԱ նոր քիմիական պրոբլեմների ինստիտուտում ստաժոր-
հետազոտող, 1971թ. եղել է ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող,  1976-1979թթ. ղեկավարել է ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի խումբը: 1979-1981թթ. Ալբերտ Սարգսյանը եղել է ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի սեկտորի վարիչ, 1981-1994թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում գիտության վարչության պետ, 1994-1999թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Նախագահությունում գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ:
 
1999թ-ից Ալբերտ Սարգսյանը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը:
 
2013թ-ին Ալբերտ Սարգսյանն արժանացել է Մովսես Խորենացու մեդալի (ՀՀ Նախագահի պարգև), 2015թ-ին ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ:
Ալբերտ Սարգսյանը 158 գիտական աշխատության, այդ թվում 9 գյուտի հեղինակ է:
 
 
 
 
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 599 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար