ՀՀ Ոստիկանություն.Երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցիչ վարչական ձերբակալման կամ բերման չի ենթարկվել

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կապված միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն է տարածվել, թե նրանք բերման են ենթարկվել:
Հայտնում ենք, որ երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցիչ վարչական ձերբակալման կամ բերման չի ենթարկվել, այլ տեղաշարժը հավաքի վայրում կարճատև սահմանափակվել է, և րոպեներ անց նրանք ոստիկանության վերակարգից դուրս են թողնվել:
 
Միջադեպի կապակցությամբ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, ներքին անվտանգության վարչությունում կատարվում է
ծառայողական քննություն:
Բացի այդ, ոստիկանության պետը հանձնարարել է առաջիկայում կազմակերպել հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ՝ նման իրավիճակները բացառելու մեխանիզմներ քննարկելու համար:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 532 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար