Նորիկ Գասպարյան.<<Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք, եթե պետք լինի գլուխս էլ կտամ ձեզ համար

Հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու պատասխանատվությունը Նորայրին դրդեց հերոսաբար նահատակվել

01-05-2016 21:10:24   | Հայաստան  |  Հասարակություն
Տեղեկանալով, որ Նունե Աթաջանյանը՝սերժանտ Նորիկ Ժորայի Գասպարյանի մայրը, ով ավագ որդու ՝Միշայի հետ  Երեւանում է, եւ օրեր առաջ է 2 վիրահատություն տարել, որոշեցի այցելել եւ անձամբ ծանոթանալ մեր քաջարի հերոսի ընտանիքի հետ: 
 

Թե  Նորիկի մայրը, թե տատիկն ու ավագ եղբայրը մեր ողջ հանդիպման ընթացքում, երբ խոսում էին Նորիկի կյանքի գեղեցիկ դրվագների մասին՝ ընկնում էին մտքերի մեջ եւ նրանց արցունքոտ աչքերում երբեմն- երբեմն  նկատվում էր թախծոտ ժպիտ:
 
Նունե Աթաջանյանը <<Նոյյան Տապան >>-ի թղթակցի հետ զրույցում խոսելով որդու մասին նշեց, որ Կապանում բոլորը ճանաչում էին իրենց զավակին որպես տաղանդավոր և կենսախինդ երեխայի՝ փոքրիկ  պարուսույցի, ով արդեն հասցրել էր իր ապրած տարիների ընթացքում լուրջ հաջողությունների հասնել: Վայելում էր բնակչության սերն ու հարգանքը: Շատ ընկերասեր էր և բարի, նպատակասլաց ու նվիրվող:
Ն. Աթաջանյանի խոսքերով իրենց ընտանքն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն որդին պնդել է , որ իրենք վերադառնան Հայաստան եւ ինքն իր կրթությունը շարունակի Հայաստանում: <<Նորիկն իր բոլոր նպատակների իրականացումը կապում էր  հայրենիքի հետ>>, -ասաց Ն. Աթաջանյանը, միեւնույն ժամանակ նշելով, որ իր զավակը պատվով է մեկնել բանակ, եւ վերադառնալուն պես պետք է կրթութունը շարունակեր Մանկավարժական համալսարանի պարարվեստի ֆակուլտետի 2-րդ կուրսում: 
 
Նորիկի ծնողներն ընդառաջ գնալով որդու խնդրանքին 2016թ. մարտի 25-ին  վերադառնում են Կապան: Մայրը պատմում էր ,թե ինչպես էր Նորոն պլանավորել իրենց ընտանիքի կյանքը.<< Գան Երևան ,ինքը արդեն աշխատանք էր գտել՝պարուսույցի, եղբայրը՝Միշոն ,նույնպես որոշել էր ուսանել Հայաստանում.երկու եղբայր միասին կպահեին և ծնողներին և կhոգային իրենց ուսման հարցը>>:
 
Ցավոք Նորոյի երազանքներն այդպես էլ մնացին երազանք, նա իր կյանքը տվեց հանուն մեր վաղվա օրվան: Ապրլի մեկին էր խոսել մայրիկի հետ ասելով. << Մամ ջան եկու ամիս է մնացել, չնեղվես, իսկ ապրիլի 2-ին ժամը 16-00 զանգահարել էր եղբորը՝ Միշային,թե ախպերս չնեղվեք ,ես պատերազմ եմ գնում ,բայց իմացեք ,եթե պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար>>:
 
Այսօր Նորոյի հետ կորել են նաև ընտանիքի նպատակները՝ Միշան չի ցանկանում այլևս սովորել, մտածում է պետք է աշխատի ,որ վատառողջ ծնողների դեղորայքային հարցերը կարգավորի, որն ի դեպ բավականին թանկ արժեն: 
 
Ցավոք, այսօր Նորիկի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում. հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, մայրն ունի առողջական խնդիրներ:
 
Տեղեկացնենք, որ ապրիլի 29-ին ԼՂՀ-ում զոհված  սերժանտ Նորայր Գասպարյանը  հետմահու պարգևատրվել  է «Պարի վաստակավոր»-ի կոչման:
 
 
P.S. Այն բարի մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել  կապանցի Նորիկ Գասպարյանի ընտանիքին, որը զոհվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, կարող  են  զանգահարել 
(+374 77)  31-01-40 Նունե Աթաջանյան
(+374 94  )01-03-51Միշա   Գասպարյան
 
Մերի Հունանյան, << Նոյյան Տապան  >>
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 8735 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար