Մտավորականությունը շնորհավորում է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին 80-ամյահոբելյանի կապակցությամբ

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մտավորականությունը մայիսի 4-ին ՀՀ ԳԱԱ-ում շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Շնորհավորական ելույթներով հանդես եկան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ կրթության և գիտության գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտակազմակերպական կառույցների ղեկավարներ:
 


ՀՀ ԳԱԱ նախագահին իրենց շնորհավորական ուղերձներն են ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Գալուստ Սահակյանը,  ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, Մոլդովայի գիտությունների ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան, Բելառուսի գիտությունների ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովը, Ռոստովի մարզի գուբերնատոր Վասիլի Գոլուբևը, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Շուլգան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:
 
Ռադիկ Մարտիրոսյանի գիտական և հասարակական գործունեությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը:
 
Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը մեծ ավանդ ունի Հայաստանի գիտության և կրթության,  ինչպես նաև երկրի ռազմարդյունաբերության զարգացման գործում:
 
Զբաղեցնելով ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի փոխտնօրենի, ավելի քան քառորդ դար տնօրենի, Երևանի պետական համալսարանի ռեկտորի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնները՝
ամենուրեք դրսևորել է անմնացորդ նվիրում, բարձր պատասխանատվություն և հաստատակամություն:
 
Ռադիկ Մարտիրոսյանն ավելի քան 200 գիտական աշխատանքների, Շվեդիայում և ԱՄՆ-ում հրատարակված 2 մենագրության հեղինակ է:
 
Ակադեմիկոս Մարտիրոսյանի գիտակազմակերպական ու մանկավարժական գործունեությունն արժանացել է Խորհրդային Միության, Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարական բարձր պարգևների: Նա պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Հոկտեմբերյան հեղափոխություն», «Պատվո նշան» շքանշաններով:
 
ՀԽՍՀ ԳԱ նորաստեղծ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում Ռադիկ Մարտիրոսյանը հիմնել է էլեկտրամագնիսական ալիքի գերբարձր հաճախականությունների տարբեր տիրույթներում քվանտային ուժեղարարների ստեղծման համար անհրաժեշտ նոր ակտիվ նյութերի ուսումնասիրության գիտական նոր ուղղություն: Մասնագիտական մեծ հետաքրքրություն են ներկայացնում ռելաքսացիոն հավանականությունների վրա հիմնված ակտիվ բյուրեղների ուժեղարարային բնութագրերի որոշման՝ Ռադիկ Մարտիրոսյանի զարգացրած նոր մեթոդը և այդ մեթոդի վրա հիմնված պարամագնիսական բյուրեղների բազմակողմանի հետազոտությունները:
 
Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկել և գործնականում իրականացրել է քվանտային ուժեղարարների արդյունավետության մեծացման նոր եղանակներ:
 
1993թ. ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր: Կարճ ժամանակահատվածում նա մշակել է գիտական հետազոտությունների և կրթության նյութատեխնիկական բազայի զարգացման դժվարությունների հաղթահարման և բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստման ծրագրեր:
 
2006թ. Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահ: Տասը տարիների ընթացքում նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ կատարվել են կարևոր քայլեր ակադեմիական հանրության համախմբման, ԳԱԱ ներուժի պահպանման, միջազգային գիտական կապերի ընդլայնման ու բազմաբնույթ դարձնելու գործում:
 
Հանրապետության գիտական հասարակայնությունը և ողջ մտավորականությունը սրտանց շնորհավորում
են Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին, մաղթում առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:
 
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հանդես եկավ շնորհակալական ելույթով: Նա հատուկ ընդգծեց երկու մարդկանց, ովքեր նշանակալից դեր են ունեցել նրա կայացման գործում: Այդ մարդիկ են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը: Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել և աշխատում է նրանց գիտության նկատմամբ նվիրվածության և բարյացկամության համար:
 
04.05.2016թ.
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 692 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար