Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
 Երևանի  և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում Երևան ժամանած ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովի և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովի գլխավորած պատվիրակության անդամները մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
 
Պատվիրակության անդամները Սանկտ Պետերբուրգի կառավարության անունից ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նահատակների հիշատակը: 
Այնուհետ հյուրերն այցելել
են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը: Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովը և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովը  գրառում են կատարել թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում։ 
Սանկտ Պետերբուրգի  պատվիրակության անդամներն այնուհետ այցելել են մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջան և ծաղիկներ խոնարհել նաև պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին: 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 564 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար