Թովմաս Պողոսյանն անդրադարձել է Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստին իր դպրոցի սաների մասնակցությանը.«Ժողովուրդ»

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ArmLur.am. Օրերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց նշանավոր երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությանը կրծքանշաններով և մանուշակագույն վզկապներով երեխաների ներկայությունը:
 
Մասնավոր
ապես քննադա
տվեց այն հանգամանքը, որ երեխաները, կանգնած լինելով հենց հանգուցյալի դագաղի մոտ, ակնհայտորեն վախվորած տեսք ունեին եւ կարծես ստիպված էին ներկայացել արարողությանը: Հանրության մի ստվար զանգված պնդում է, որ չէր կարելի մանկահասակների հետ նման կերպ վարվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ երեխաները Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաներն են եղել։ ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցեց դպրոցի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի հետ: Նա հավաստիացրեց, որ դպրոցի սաները արարողությանը ներկայացել են ինքնաբուխ, սեփական մղումով. «Երեխաները, նրանց ծնողները ցանկություն են հայտնել մեծարելու պատվելի, սիրելի երգչուհուն, վերջին հրաժեշտը տալ նրան: Երեխաների, ծնողների հետ մի պահ կանգնել ենք եւ դուրս ենք եկել: Ուզեցել ենք միայն գեղեցիկ ու լավ բան անել: Հիմա ի՞նչ անենք, որ դա վատով է դիտարկվում: Եթե ես մի կաթիլ անգամ կռահեի, որ այսպիսի արձագանք կլիներ, ինքս դեմ կկանգնեի այդ քայլին եւ չէի թողնի, որ նման բան տեղի ունենար»,-մեկնաբանեց Թովմաս Պողոսյանը:
 
Նշւում.  ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը նշեց` աշուղական դպրոցի տնօրենը նույնիսկ նախատեսել էր, որ պետք է երեխաները հանդես գային ելույթով, այնինչ նախարարության ներկայացուցիչը հասցրել է տեղում կանխել դա եւ հորդորել դուր տանել երեխաներին:
 
Հիշեցում. թեմայի առնչությամբ ֆեյսբուքյան օգտատերերը բաց նամակով դիմել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ (անչափահասների գործով), ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին` խնդրելով հանձնարարել համապատասխան պաշտոնյաներին այս գործը հետաքննել ու նման որոշում կայացնողներին ենթարկել պատասխանատվության: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 554 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար