Արթիկի ու Կարճաղբյուր գյուղի՝ հեղեղից տուժած բնակիչներին օգնություն կտրամադրվի

09-08-2016 13:57:25   | Հայաստան  |  Բարեգործություն
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն այսօր՝ oգոստոսի 9-ին, եւ 10-ին մարդասիրական օգնություն է բաշխելու Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում եւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` հունիսի 24-ի հեղեղի հետեւանքով տուժածներին:
 


 Կարճաղբյուր համայնքում սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ եւ կանխիկ գումար կստանա 120 ընտանիք, իսկ Արթիկում`12 ընտանիք:
 
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետեւելով իր մարդասիրական առաքելությանը եւ ելնելով Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներից, աղետի հասցրած վնասները մեղմելու նպատակով մարդասիրական օգնություն տրամադրելու համար իրականացրել էր կարիքների գնահատում եւ դիմել Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին: ՀԿԽԸ դիմումն ստացել է դրական արձագանք, հատկացվել է մոտ 20 միլիոն 881 հազար 908. ՀՀ դրամ կամ՝ 43686 շվեյցարական ֆրանկ: ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվել են  բաշխման սկզբունքները եւ յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը:
 
Հունիսի 24-ին, հորդառատ անձրեւների եւ կարկուտի հետեւանքով առաջացած սողանքի պատճառով լուրջ վնասներ են կրել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքը եւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքը: Արդյունքում հեղեղվել են բնակելի տներ, օժանդակ շինություններ, փողոցներ եւ կամուրջներ, տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում եւ վնաս է հասցվել մշակաբույսերի ցանքատարածություններին: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի  միջազգային շարժման հիմնարար սկզբունքներով եւ հանդիսանում է կառավարությանն օժանդակ կազմակերպություն` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Բարեգործություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5265 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար