Լենինգրադյան փողոցն Ազգալդյան անվանակոչելու նախաձեռնության հասարակական արձագանքը. (տեսանյութ)



16-10-2016 20:28:44   | Հայաստան  |  5-րդ խոսափող
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ մայրաքաղաք Երևանում բուռն կերպով քննարկվում է Լենինգրադյան փողոցը «Ազատագրական Բանակ» ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու հարցը: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները: 
 


Վերջիններս այդ կապակցությամբ ստորագարհավաք են իրականացնում և նպատակ ունեն մինչև նոյեմբերի 22-ը` Լ. Ազգալդյանի ծննդյան օրը, հավաքել շուրջ  8000 ստորագրություն, որպեսզի նշյալ հարցը քննարկման առարկա դառնա Երևանի ավագանու նիստում: 
Մինչ այդ նախաձեռնության անդամներն օգտագործում են հասարակության իրազեկվածությանը և ստորագրահավաքի գործընթացում նրանց ակտիվ ներգրավածությանը նպաստող տեղեկատվական բոլոր հարթակները:
 
 
Մանրամասները՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»:
Նոյյան տապան   -   5-րդ խոսափող
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից