Քաղաքացիների ընդունելություններին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը եւ այլոք

18-11-2016 16:11:52   | Հայաստան  |  Հայտարարություններ
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:  
 


Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող հերթական ընդունելությանը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մասնակցել են քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի քարտուղարի տեղակալը, քաղաքապետի խորհրդականը, վարչությունների պետեր: 
Ավան վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:
 Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են  սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը կլինի շարունակական:
 
Նոյյան տապան   -   Հայտարարություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից