Հայտնի են երեխաների համար տնային բույսերի ամենավտանգավոր տեսակները

Եթե տանն ունեք փոքրիկ երեխա, ապա պետք է զերծ մնաք տնային պայմաններում կակտուսների և խորդենու աճեցումից

22-11-2016 13:07:54   | Հայաստան  |  Մանկական էջ
Սեպտեմբերին ռուսական մանկապարտեզներից մեկում հինգ տարեկան երեխան զբոսանքի ընթացքում ճաշակել էր թունավոր բույսի` «վայրի վարունգի» պտուղներից, որոնք մանկապարտեզի ղեկավարության թույլտվությամբ աճեցվել էր մանկապարտեզի տարածքում: Երեխային հաջողվում է փրկել, սակայն մանկապարտեզի ղեկավարը ներգրավվում է անփութության հիմքով քրեկան գործում: 
 


«Վայրի վարունգը» դդմազգի խոտային բույսերից է: Նման մեկ տեսակ գոյություն ունի, որի հասուն պտուղները նման են վարունգի. Դիպչելիս նրանք բացվում են, և շատ ուժեղ կերպով արտանետում են սերմերը: 
Այս դեպքի հետ կապված ռուսական "Аргументы и факты" պարբերականը որոշել է պարզել, թե էլ ո՞ր բուսերը չարժե տնային պայմաններում կամ մանկապարտեզներում աճեցնել: Համաձայն մանկապարտեզների համար սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի`  նման բույսերը նախևառաջ պետք է լինեն ոչ թունավոր: 
Արգելված բույսերի ցուցակում են հայտնվել Պերճածաղիկը, Ալոկազայը, Ծնեբեկը, Դիֆենբախիան, Կակտուսները, Շուշանները, Էուֆորբիան (Մոլոչայ), Պասլենը, Ֆիլոդենդրոնը և Ալոեի մի շարք տեսակները:   
Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս զգուշությամբ մոտենալ խորդենուն: Բանն այն է, որ այդ տարածված տնային բույսը, թեև թունավոր չէ, սակայն ունի ուժեղ հոտ և արտադրում է եթերային յուղեր, որոնք կարող են վնասակար լինել ալերգիայի նկատմամբ զգայուն երեխաների համար: 
Անվտանգ բույսերի ցանկում ընդգրկվել են Բեգոնիան, Հիբիսկուսը, Կալանխոյեն, Տրադեսկանցիան, Խլորոֆիտումը և Ուզամբարյան մանուշակը: 
 
 
Նյութի աղբյուրը` «АиФ-Челябинск»
Նոյյան տապան   -   Մանկական էջ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից