Հայաստանում տարեկան առնվազն 60 երեխայի կյանք կարող է փրկվել կրծքով սնուցման շնորհիվ

23-11-2016 12:53:21   | Հայաստան  |  Մանկական էջ
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալներով, Հայաստանում նորածինների միայն 35 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում: Կրծքով կերակրումը կարևոր դեր ունի մանկական մահացության նվացեզման գործում: Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխայի իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։ Կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:
 
Նոյյան տապան   -   Մանկական էջ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից