«Սիրանույշ Եղիազարյան» ուսումնական կենտրոնը հայտարարում է ընդունելություն

03-03-2017 07:26:40   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Սիրանույշ Եղիազարյան» ուսումնական կենտրոնը և «Հայ - Իրանական Բարեկամություն» ՀԿ-ն  հայտարարում են ընդունելություն «Ապրելու  արվեստ» /էթիկետ/  դասընթացներում տարբեր տարիքային խմբերում  ուսուցանելու  համար.
 


Մանրամասները`  091.42-.72-.24:  055.42-72-24: 093 42-72-24      
 
Դասընթացի բովանդակությունը.      
                              
Էթիկան  (ծագումով  ֆրանսիական  բառ  է ,,etiquette,,)  վարքագծի  կանոնների  օրենսգիրք է, ինչն օգտագործվում, կիրառվում  է  ամենուրեք` տանը,  դրսում, աշխատանքի  վայրում,  հյուր  գնալիս, թատրոնում:
 
Էթիկան  մարդկային  բարոյականության  գիտություն  է, ինչով  առաջնորդվում  է  մարդն  իր  կյանքի  ընթացքում։ Այն  վարվելակարգ  է,  նիստ  ու  կաց։ 
 
Էթիկետն  ու  էթիկան  կապված  են  միմյանց  հետ
Էթիկետն  էթիկայի  բաղադրիչն  է,  որը  դրսևորվում  է  կյանքի  զանազան  իրավիճակներում:
էթիկային  ծանոթ  մարդը  հեշտ  է  ապրում,ցանկացած  հասարակության  մեջ:Էթիկան  մարդու  ներքինի  հայելին է ,այն  շիրմա  չէ,  այն  ներքինի  և արտաքինի  համադրումն  է։
        
 
Մարդն  ինչքան  գիտե,  այնքան  մարդ  է, իմացողն  ամենակարող  է, տգետի  համար  աշխարհը  մութ  է:  Նույնիսկ   հայկական  առածն  ասում  է` գիտունին  գերի,  անգետին՝  ոչ  սիրելի:
Խոսքով  կատարյալ,մտքով  իմաստուն ,գործով  խոհեմ  մարդը  միշտ  էլ  հաճելի  է  շրջապատի  խելացի  լրջմիտ    մարդկանց համար; նրանք  ծարավ  են մարդու  այդ  տեսակին,զգում  են   նրանց  կարիքը;
 
Տարբեր երկրներ   ունեն  տարբեր  մշակույթ,  և  բնականաբար  այդ  նորմերը  տարբեր  են,երբեմն  էլ  իրար հակասող;
Անցանկալի  հետևանքներից  խուսափելու  համար  անհրաժեշտ  է  իմանալ և կիրառել այդ ամենը։
 
Մենք  հերթականությամբ  Ձեզ կծանոթանենք բոլոր  նրբությունների  հետ,ինչպես  վարվել  թատրոնում,  հյուր գնալիս,  նվեր ստանալիս,  հաց  ուտելիս,  ճամփորդելիս, գործարար  էթիկային ,հագնվելու  արվեստին, գույների ընտրության,  ծաղիկների, զրույցի  թեմային: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հայտարարություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից