Կայացել է «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման հայաստանյան առաջնախաղը

14-12-2016 17:43:07   | Հայաստան  |  Մշակույթ
 Ս. թ. դեկտեմբերի 13-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջ. Ռոսսինիի հանրահայտ «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման հայաստանյան առաջնախաղը:  «Մոխրոտիկը» օպերայի լիբրետոն գրվել է Շ. Պերրոյի համանուն հեքիաթի հիման վրա, հեղինակ` Յ. Ֆերրետտի: Ներկայացման դիրիժոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյան,  գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, կոնցերտմայստեր` Լյուդմիլա Խորոզյան, դերերում. Անջելինա՝ Գոհար Ազիզյան, Դոն Ռամիրո` Պերճ Քարազյան, Դոն Մանիֆիկո` Կիմ Սարգսյան, Դանդինի` Աշոտ Ղանթարջյան, Կլորինդա` Նունե Գրիգորյան, Տիզբե` Արևիկ Գյուլբուդաղյան, Ալիդորո` Հայկ Տիգրանյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
 


     «Մոխրոտիկը» օպերան Ջ. Ռոսսինիի լավագույն ստեղծագործություններից է: Այն գրվել է 24 օրում: Առաջին ցուցադրությունը կայացել է 1817 թվականի հունվարի 25-ին, Հռոմում: Ջ. Ռոսսինիի այս գործը հետագայում ներկայացվել է Եվրոպայի լավագույն օպերային թատրոններում և մեծ ճանաչում բերել հեղինակին: 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից