Բժիշկները գլխուղեղի քաղցեկղին հաղթել են մալարիայի դեմ օգտագործվող դեղմիջոցի օգնությամբ

20-01-2017 16:10:06   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Կոլորադոյի համալսարանի մի խումբ գիտնականներին հաջողվել է գլխուղեղի քաղցկեղը բուժել մալարյայի դեմ օգտագործվող դեղամիջոցի օգնությամբ: eLife ամասագրի հաղորդմամբ` Կոլորադոյի համալսարանների մասնագետները կարողացել են էականորեն նվազեցնել հիվանդներից մեկի գլխում հայտնաբերված ուռուցքի չափերը, որից հետո բժիշկները կարողացել են վիրահատել աղջկան: 
 


Նշվում է, որ ուռուցքը չէր արձագանքել ավանդական քիմիաթերապիայի դեղամիջոցներին, իսկ  նորագոյացության չափերի պատճառով վիրաբուժական միջամտությունն անհնար էր եղել: 
Բժիշկների գնահատմամբ, եթե չլիներ փորձնական բուժումը, ապա հիվանդը մեկ տարուց ավելի չէր ձգի:   
Հարկ է նշել, որ մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցի ընտրությունը պատահականորեն չի կատարվել: Բանն այն է, որ ընտրված դեղամիջոցը, որի հիմնական ակտիվ բաղադրիչը համարվում է քլորի ֆոսֆատը, շատ հետաքրքիր հատկություն ունի. այն ազդում է բաղադրիչների վերամշակման օգնությամբ բջիջների ինքնակարգավորման գործընթացի վրա: Հենց այս պատճառով է, որ շատ ուռուցքային գոյացություններ չափազանց դիմացկուն են բուժման նկատմամբ: 
Եվ տրամաբանական է, որ այդ գործընթացի արագացման արդյունքում ուռուցքը սկսում է արագ քայքայվել, ինչը և տեղի է ունեցել տվյալ դեպքում: Քլորի ֆոսֆատի կիրառումից հետո քիմաթերապիայի դեղամիջոցները սկսել են ավելի արդյունավետ կերպով ազդել ուռուցքի վրա: Նշվում է, որ նման բուժում ստացել են ևս երկու հիվանդ: Նրանց առողջական վիճակում նկատվել է կայուն դրական դինամիկա: 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից