Գիտնականներն ապացուցել են, որ շները կատուներից խելացի չեն

31-01-2017 11:34:08   | Ճապոնիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Շները կատուներից խելացի չեն. պնդում են Ճապոնացի գիտնականները: Կատուները կարողանում են հիշել այն ամենը, ինչ կատարվում է իրենց հետ և պետք եղած դեպքում վերհիշել այդ մասին, գրում է Korrespondent-ը:
 


Փորձն իրականացվել է 49 կատվի վրա: Գիտնականներն ընտանի կենդանիների հիշողությունը ստուգելով փորձել են հասկանալ, արդյոք նրանք 15 րոպեի ընթացքում կմոռանան այն կերամանը, որից արդեն սնվել են և որն է մնացել ամբողջությամբ լի:
Ճապոնացի մասնագետներն արդյունքում համոզվել են, որ կատուներն ի զորու են մարդկանց օրինակով վերհիշել այն ամենը, ինչն իրենց տվյալ պահին պետք է:
Բացի այդ, կատուները շների հետ համաչափ կարողանում են համապատասխան արձագանքել մարդկանց կողմից արված տարբեր ժեստերին և զգացմունքներին:
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից