Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և Ստարտափ Արմենիան կգործակցեն

10-02-2017 17:02:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Փետրվարի 10-ին մեկնարկեց «Թի-Էս-Դի» ընկերության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»  հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ «Ստարտափների ուսուցման և ֆինանսավորման» ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում սա առաջին խումբն է Երևանում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը նշեց. ««Թի-Էս-Դի» ընկերության հետ համատեղ անցկացվող դասընթացի խումբը յուրահատուկ է, քանի որ կազմակերպությունները ձգտել են հավաքել հնարավոր չափ նորարար գաղափարներով սկսնակների»: Նա հույս հայտնեց, որ դասընթացի ավարտին կվերհանվի առնվազն 15 նորարար բիզնես գաղափար:  
 

«Թի-Էս-Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը նշեց, որ ընկերությունը մշտապես խրախուսել է երիտասարդներին` նորարա գաղափարների իրականացման գործում և այդ առումով Հայստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ գործընկերությունը կնպաստի նոր գաղափարներ կյանքի կոչելուն: «Դասընթացի ավարտից հետո էլ դուք կարող եք մեզ դիմել, ստանալ խորհրդատվություն, որպեսզի ձեր գաղափարները չմնան միայն գաղափարներ, այլ դառնան իրականություն»: 
 
Նախապես իրականացված հարցազրույցների ընթացքում ընտրված և նորարար գաղափարներ ունեցող մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել անվճար բիզնես դասընթացին, ինչպես նաև ստանալ տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն: Վերջում դասընթացի մասնակիցներ ներկայացնելու են իրենց հեղինակած գործարար ծրագրերը: Դասընթացի ավարտին իրատեսական ծրագրերը հնարավորություն կունենան օգտվել ֆինանսական աջակցության գործիքներից` մինչև 5 մլն դրամ վարկ, տարեկան տոկոսադրույքը` 10%, վարկային երաշխավորություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: 
 
 
###
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային  կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը,  ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից