Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ

20-02-2017 12:02:02   | Հայաստան  |  Վերլուծություն
Երբ սկսվեց Ամերիա բանկի բոյկոտումն այն պատճառով, որ բանկը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ՝ Ամուլսարում ոսկու արդյունահանման և ցիանային ֆաբրիկայի կառուցման համար սարքավորումների ձեռքբերման նպատակով, Ամերիաբանկի աշխատակիցներն ինքնապաշտպանական քայլերի անցան:
 


Նրանք պնդում էին, թե իբր Համաշխարհային բանկի (ՀԲ) մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ամեն մեկին չէ, որ պատրաստ են վարկեր շռայլել, և որ այս ծրագիրը, եթե ստացել է նման կառույցների աջակցությունը, ուրեմն վստահելի ծրագիր է: Սա նրանք պնդում էին ինչպես ֆեյսբուքում Ամերիաբանկի վարկանիշային էջում (բանկի վարկանիշի սրընթաց վայրէջքից վրդովված), այնպես էլ դժգոհ հաճախորդներից ոմանց հետ անհատական հանդիպումների ժամանակ:
Ու եթե մի կողմից հասկանալի է աշխատակցի վրդովմունքը սեփական աշխատավայրի վարկանիշի անկման արդյունքում, ապա մյուս կողմից անհասկանալի է, թե ինչո՞ւ դեռևս կան մարդիկ, ովքեր չգիտեն ինչպես օգտվել գուգլի ընձեռած լայն հնարավորություններից և պատրաստ են Հայաստան ցանկացած ներդրում անողներին ամեն գնով պաշտպանելու՝ առանց որևէ հարցադրումների կամ հեռանկարային վերլուծության:
Մենք միանշանակ ունակ ենք գուգլի ընձեռած հնարավորություններից օգտվելու և պարզելու, թե որքանո՞վ է արդարացված ՀԲ-ի, ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի չափանիշների հանդեպ Ամերիաբանկի, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչների տածած վստահությունն ու հավատը:
Փոքրիկ ծանոթություն. Համաշխարհային բանկը վարկեր է տրամադրում կառավարություններին, իսկ նրա անբաժանելի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան վարկեր է տրամադրում մասնավոր ընկերություններին: Թե՛ ՀԲ-ն, թե՛ ՄՖԿ-ն և թե՛ ՎԶԵԲ-ը վարկերը տրամադրում են, եթե ծրագրերը համապատասխանում են իրենց որոշակի բարձր համարվող չափանիշներին, որոնք վերաբերում են համայնքներին և բնությանը չվնասելուն: Հիմա տեսնենք, թե ինչպիսին է պատկերն իրականում:
ՄՖԿ-ն Պերուում
 
Յանակոչա ոսկու հանքը Պերուում նկարը՝ Ջեֆրի Բըրիի
2015թ. ապրիլի 15-ին լույս տեսավ հոդված այն մասին, որ 22 տարի շարունակ գործող Պերուի Յանակոչա ոսկու հանքավայրը, որը պատկանում է ամերիկյան մի կորպորացիայի և ֆինանսական աջակցություն է ստացել Միջազգային ֆինանսական կորպորացիայից, ոչ միայն տեղի բնակիչներին թողել է խորը աղքատության մեջ, այլև թունավորել է նրանց խմելու ջրի աղբյուրները: Հատկանշական է, որ թեև հանքի գործունեության սկզբից ի վեր պետությունը 2.75 միլիարդ ԱՄՆ դոլար հարկեր է ստացել, Կայամարկայում, որտեղ էլ գտնվում է Յանակոչա ոսկու հանքը, բնակչության 53 տոկոսը աղքատության շեմից ներքև է ապրում (եկամուտը միջինում ամիսը 100$ է): Ընդհանրապես, սա համարվում է երկրի ամենաաղքատ շրջանը: Բացի այդ, ըստ գիտնականների՝ հանքի շրջակա միջավայրի հողը և ջուրը աղտոտված են ծանր վնասակար մետաղներով: Յանակոչայում, ի դեպ, ևս կիրառվել է ցիանային մշակման տեխնոլոգիան, ինչպես մի շարք այլ ոսկու հանքերում:
Ջրի աղբյուրները կորցրել են իրենց պարզությունը և գարշահոտություն ունեն: Պերուի Ձկնորսության նախարարությունը հայտնել է, որ Յանակոչայի մոտ հոսող երկու գետերում թթվային արտահոսքերի պատճառով 21.000 կարմրախայտ է ոչնչացել: Ավելի ուշ սնդիկ տեղափոխող բեռնատարը ևս արտահոսել է թունավոր նյութն այն բանից հետո, երբ սնդիկ պարունակող գլանը ճաքել է: Տեղացիների կենդանիները կա՛մ չեն խմում այս գետերի ջրերը, կա՛մ խմելու դեպքում հիվանդանում են ու ոչնչանում: 2014թ-ին Բարսելոնայի համալսարանի սննդի անվտանգության փորձագետները կապարի, կադմիումի և այլ ծանր մետաղների բարձր քանակություն հայտնաբերեցին Յանակոչայի հարակից համայնքների սննդի և ջրի մեջ: Այս մետաղները քաղցկեղի, երիկամների աշխատանքի վատթարացման և սրտանոթային հիվանդությունների պատճառ են: Զեկույցը տեղացիներին հորդորում էր չխմել իրենց աղբյուրների ջուրը: Իսկ 2014թ.-ի դեկտեմբերին Պերուի բնապահպանության նախարարությունը զեկույց հրապարակեց, որ աղտոտված ջուրն արտահոսել է հանքավայրից դեպի հարակից Սան Խոսե համայնք:
Խոսելով ոսկու արդյունահանումից և այդ նպատակով օգտագործվող ներկայիս մեթոդներից, այդ թվում ցիանիդի մեթոդից՝ Օքսֆամի հանքերի գծով փորձագետ Քիթ Սլեքն ասում է, որ չգիտի որևէ դեպք, երբ ոսկու արդյունահանումը և կիրառվող մեթոդները չեն հանգեցրել աղտոտման (աղբյուր):
Մինչդեռ ՄՖԿ-ն շարունակում է ֆինանսավորել ծրագիրը: Այն սկզբում 23 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել, ձեռք է բերել հինգ տոկոս բաժնեմաս այս ծրագրում, իսկ հետագայում էլ ֆինանսավորել է ծրագրի ընդլայնումը: Ընդլայմանը դեմ են դուրս եկել տեղացիները, սակայն ոստիկանությունը ճնշել է բողոքը և սպանել հինգ հոգու: ՄՖԿ-ն, ի պատասխան, հայտարարում է, որ հանքարդյունաբերությունը երկիրն աղքատությունից դուրս բերելու լավագույն ձևն է (ավելին՝ այստեղ):
Ընդհանրապես, 2009-2013թթ. ընթացքում Համաշխարհային բանկն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան 50 միլիարդ ԱՄՆ դոլար են ներդրել 239 ծրագրերում, որոնք անգամ իրենց չափանիշներով դասվել են բարձր ռիսկայնության կատեգորիայում: Դրանք եղել են ծրագրեր, ինչպիսիք են մեծ ջրամբարներ, պղնձի հանքեր, նավթամուղներ: Եվ այս ներդրումների մեծ մասը եղել է այնպիսի երկրներում, ուր կառավարությունը թույլ է, օրենքները՝ ոչ խիստ: Համաձայն ուսումնասիրության՝ 2004-2013թ.-ի ընթացքում ՀԲ-ի կատարած 455 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումները բարձր ռիսկայնություն ունեցող ծրագրերում հանգեցրել են 3.4 միլիոն մարդու տանիքի կորստի, հողերից զրկվելու կամ իրենց բնակավայրի պայմանների վատթարացման՝ մոտակայքում կառուցված էլեկտրակայանների, հանքերի և այլ ծրագրերի իրականացման պատճառով: Ոմանց փոխհատուցել են, ոմանց՝ ոչ, և անգամ ուժի կիրառմամբ բռնագրավել են սեփականությունը: Բազմաթիվ դեպքերում ՀԲ-ն և ՄՖԿ-ն պարզապես ձախողել են կիրառել իրենց իսկ չափանիշները (աղբյուր):
 
ՀԲ-ի ծրագրերի պատճառով տեղահանվածների քարտեզ նկարը՝ Huffingtonpost-ի
ՄՖԿ-ն Հնդկաստանում
2015թ. ապրիլին Հնդկաստանի մի խումբ ձկնորսներ ու ֆերմերներ EarthRights International կազմակերպության միջոցով դատի տվեցին ՄՖԿ-ին ԱՄՆ-ի դաշնային դատարանում: Ըստ հայցվորների՝ ՄՖԿ-ն վարկ է տրամադրել Հնդկաստանի Գուջարատ նահանգում գնտվող Տատա Մունդրա ածխով աշխատող էլեկտրակայանի համար,
որը բացասական է ազդում տեղացիների առողջության, ունեցվածքի և կյանքի որակի վրա: Այս դեպքն առաջիններից էր, երբ ՀԲ-ի ծրագրերից տուժած համայնքը դիմում է ամերիկյան դաշնային դատարան: Էլեկտրակայանի սառեցման համար ահռելի մեծ քանակությամբ ջուր է վերցվում ծովից, ինչից հետո տաք ջուրը լցվում է ետ դեպի ծով: Սրա հետևանքով տուժել է ծովային էկոհամակարգը, պակասել են ձկների պաշարները, ինչն էլ ուղղակիորեն անդրադարձել է տեղացի ձկնորսների կյանքի որակի վրա: Ավելին, ծովի ջուրը տեղափոխող ուղիների կառուցման արդյունքում տեղահանվել են տեղացի բնակիչները, ինչպես նաև ծովի ջուրը խառնվել է խմելու ջրի հետ՝ այդպիսով կրճատելով խմելու և ոռոգման ջրի կարևոր պաշարները: Մինչդեռ ՄՖԿ-ն 450 միլիոն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրել ծրագրի համար (ավելին՝ այստեղ):
 
Tata Mundra կայանը Հնդկաստանում նկարը՝ corpwatch-ի
2013թ-ին անգամ ՄՖԿ-ի սեփական հաշվետվողականության մեխանիզմն է քննադատել ՄՖԿ-ին այս ծրագրում ներգրավելու համար: Տեղացիների բողոքների հիման վրա ՀԲ-ի օմբուդսմենը (CAO) ուսումնասիրել է գործը և եզրակացրել, որ ՄՖԿ-ն չի երաշխավորել այս ծրագրի համապատասխանեցումը սեփական Բնապահպանական և սոցիալական չափանիշներին: Այն եզրակացրել է, որ, չնայած ՄՖԿ-ը կանխատեսել է ծրագրի վնասները, այն քայլեր չի ձեռնարկել տեղի բնակիչներին և բնությանը պաշտպանելու համար: Իսկ ՄՖԿ-ն պարզապես անտեսեց այս եզրակացությունը (ավելին ՝ այստեղ և այստեղ):
ՄՖԿ-ի ուղղակի և անուղղակի ֆինանսավորած աղետները
Ավելին, 2016թ. դեկտեմբերին պարզ դարձավ, որ ՄՖԿ-ն անուղղակի կերպով, մասնավորապես կոմերցիոն բանկերի միջոցով, ֆինանսական աջակցություն է տրամադրում Հնդկաստանի մի քանի կորպորացիաների, որոնք վերջին տարիներին հայտնի են դարձել մարդու իրավունքները ոտնահարող և բնությունն ավիրող ծրագրերում իրենց ներգրավածությամբ: Համաձայն Inclusive Development International (IDI) կազմակերպության պատրաստած զեկույցի, որն ուսումնասիրություն է ՄՖԿ-ի տրամադրած գումարների թողած ազդեցությունների վերաբերյալ՝ 2005-2014թթ. ընթացքում ՄՖԿ-ն 520 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել վեց հնդկական բանկերում, որոնք էլ դրանք ներդրել են 12 սոցիալապես ամենաանպատասխանատու կորպորացիաներում՝ ինչպիսիք են NHPC Limited-ը, որին պատկանող ամբարտակները խորտակել են հարյուր հազարավոր մարդկանց տներ, արոտավայրեր ու անտառներ՝ առանց փոխհատուցման՝ վնասելով կարևոր ջրուղիներ, Vedanta Resources-ը, որը փորձում էր տեղահանել և ոչնչացնել Դոնգրիա Կոնդ ցեղի սրբազան հողերն ու անտառները, Eveready Industries-ը ( նախկին անունը` Union Carbide India), որը պատմության մեջ ամենաաղետալի պատահարներից մեկի՝ Բոփհալի գազային աղետի պատասխանատուն է, Zuari Agri Sciences-ը՝ բամբակի սերմերով զբաղվող ընկերություն, որը հայտնի դարձավ երեխաների աշխատանքային շահագործմամբ, Adani Power-ը, որի Մունդրա ածխի գործարանը, նավահանգիստը և հատուկ տնտեսական գոտին աղտոտել են Գուջարատի առափնյա տարածքները, վնասել են անտառները և տեղահանել են տեղացի ձկնորսների ընտանիքներին:
Ընդհանուր առմամբ IDI-ն բացահայտել է բնության համար վնասակար կամ մարդու իրավունքները ոտնահարող 68 հնդկական ընկերություններ կամ ծրագրեր, որոնք միջնորդների միջոցով գումարներ են ստացել ՄՖԿ-ից (ավելին՝ այստեղ):
IDI-ն նաև հետաքննել է, թե ու՞ր են գնացել 2010-2015թթ.-ի ընթացքում ՄՖԿ-ի տրամադրած 50միլիարդ ԱՄՆ դոլարները և պարզել, որ դրանք տրամադրվել են այնպիսի միջնորդ բանկերի և ֆինանսական այլ կառույցների, որոնք էլ այդ գումարները ներդրել են աշխարհի տխրահռչակ ընկերություններում և ծրագրերում: Վերջիններս էլ հազարավոր բնակիչների հարկադիր տեղահանումների, անտառահատումների, ծովերի և գետերի աղտոտման, այս ծրագրերին ընդդիմացողների ճնշման, բանտարկման և անգամ սպանության պատճառ են դարձել: IDI-ն պատրաստել է միջնորդների միջոցով ՄՖԿ-ի ֆինասնավորած նման ծրագրերի ցանկ, որը կարելի է գտնել այստեղ (աղբյուր):
 
Nam Theun 2 ամբարտակը Լաոսում նկարը՝ topicstock.pantip.com
Ինչ վերաբերում է ՀԲ-ին, ապա ինչպես ցույց է տվել 2012թ. ուսումնասիրությունը՝ ՀԲ-ի աջակցած 9-ը ծրագրերի վերաբերյալ, այդ ծրագրերից ազդեցություն կրած անձանց թիվը միջինում 32 տոկոսով ավելին է, քան բանկը զեկուցում էր մինչ ծրագիրը հաստատելը՝ այդպիսով ստվերի տակ թողնելով այդ 9-ը ծրագրերի արդյունքում ազդեցություն կրած 77,500 մարդու: 1994թ. ևս նման ուսումնասիրություն էր արվել մոտ 192 ծրագրերի շրջանակներում և հայտնաբերվել էր, որ ազդեցություն կրողների թիվը մոտ 47 տոկոսով ավելին էր այն թվից, որը հայտարարվել էր մինչ ծրագրի հաստատումը (ավելին՝ այստեղ):
Այդպես, օրինակ, Լաոսում կառուցված ամբարտակի հետևանքով տեղահանվել կամ տնտեսապես տուժել են ավելին քան 75.000 տեղացիներ, ինչը 50 տոկոսով ավելին է, քան բանկը զեկուցել էր ծրագիրը հաստատելիս: Իսկ ահա անկախ հետազոտողների գնահատականով՝ տուժողների իրական թիվը գերազանցում է անգամ բանկի տրամադրած թարմացված տվյալները՝ հասնելով 130-150 հազարի: Ընդ որում, այս ծրագրից անգամ լաոսցիներն իրենք օգուտ չունեն, քանի որ արտադրված ողջ էլեկտրաէներգիան արտահանվում է Թաիլանդ, այն դեպքում, երբ չորս լաոսցիներից մեկին էլեկտրականությունը հասանելի չէ(ավելին՝  այստեղ և այստեղ):
ՀԲ-ն Կոսովոյում
Թերևս, Կոսովոյում գտնվող Հադե բնակավայրի պատմությունն էլ լավ օրինակ է տեսնելու համար, թե ինչպես է ՀԲ-ն, նախքան որևէ ծրագրի ֆինանսավորումը հաստատելը (ինչպես Հադեում գորշ քարածխի արդյունահանման ծրագրի պարագայում), կարողանում այնպիսի օրենսդրական դաշտ ստեղծել, որ հետագայում խուսափի պատասխանատվությունից:
 
Հադեի ածուխի հանք Կոսովոյում նկարը՝ Կառլ Մաթիեսենի
Այդպես, դեռևս 2004թ. ՀԲ-ը սկսեց Կոսովոյի կառավարությանը խորհրդատվություն տրամադրել վերաբնակեցման ասպարեզում: 2006թ. ՀԲ-ն մի քանի միլիոնանոց դրամաշնորհ տվեց Կոսովոյի կառավարությանը տեղահանումների և վերաբնակեցման համար ծրագիր մշակելու և նոր ածխային կայան կառուցելու համար: ՀԲ-ն անգամ իր մասնագետներին տրամադրեց՝ Հադեի բնակիչների տեղահանման ու վերաբնակեցման ծրագիրը մշակելու և իրականացնելու համար: Դեռևս 2004 և 2005թթ. Հադեում 150 ընտանիք (մոտ 700 մարդ) տեղահանվեց, իսկ 2006թ. ՀԲ-ն 8.5 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրեց ածխի կայանը կառուցելու համար ուսումնասիրությունների նպատակով: Ավելին, բանկն օգնեց Կոսովոյին օրենք մշակել բնակչության տեղահանումներ կազմակերպելու մասին, եթե դա անհրաժեշտ է հանրային նշանակության ծրագրերի համար:
Հատկանշական է, որ նոր օրենքը չէր պարտադրում կառավարությանը վերականգնել տեղահանվածների կենսական պայմանները նույն
պիսի մակարդակով, ինչպես նախկին բնակավայրում էր: Ուստի 2012թ. Հադեի և հարակից գյուղերի բնակիչները բողոք ներկայացրին ՀԲ-ի հետաքննող մարմնին, որը սակայն հայտնեց, որ քանի դեռ ՀԲ-ն վերջնական որոշում չի կայացրել ածխի կայանի կառուցման նպատակով 58 միլիոն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու հարցում, բնակիչները չեն կարող բողոք ներկայացնել: Դրան զուգահեռ՝ Կոսովոյի կառավարությունը շարունակում էր Հադեի և հարակից գյուղերի բնակիչների տարհանումը: Նրանց տեղավորում են մի քանի նորակառույց շինություններում և ժամանակավոր կացարաններում՝ չնայած նոր բնակավայում բացակայում են դպրոցը, մզկիթը, հիվանդանոցն ու խանութները (ավելին՝ այստեղ):
ՀԲ-ի և ՄՖԿ-ի ֆինանսավորած ծրագրերից տուժածների մասին առավել մանրամասն կարելի է կարդալ այստեղ:
Անցում դեպի ՎԶԵԲ-ի ֆինանսավորած ծրագրերը
Bankwatch կազմակերպությունը, որը վերահսկում է, թե ուր են գնում և ինչպես են ծախսվում միջազգային ֆինանսական կառույցների տրամադրած վարկերը, հավաքագրել է վերջին 20 տարիների ընթացքում ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորած ծրագրերը, որոնք բացասական են անդրադարձել համայնքների և բնության վրա: Դրանցից մեկը վերևում նշված ածխի կայանի ծրագիրն է Կոսովոյի Հադե շրջանում, որին ընդդիմանում են տեղացիները գյուղատնտեսական հողերի տարածքների կրճատման, ջրային ռեսուրսների վտանգման, տեղացիների տարհանման և մի շարք այլ պատճառներով: Այնուամենայնիվ, ՎԶԵԲ-ը իր հետաքրքրվածությունն է հայտնել այս ծրագրում ներդրումներ կատարելու համար: Ի դեպ, ծրագրի իրականացումը վստահվել է ամերիկյան Կոնտուր գլոբալ կազմակերպությանը, որը Հայաստանում ևս ունի ներկայություն՝ տնօրինում է Որոտան ՀԷԿ-ը (ՎԶԵԲ-ի և Կոսովոյի ածխի կայանի մասին ավելին՝ այստեղ):
ՎԶԵԲ-ը Վրաստանում
Հարևան Վրաստանում ՎԶԵԲ-ը վարկեր է տրամադրում այնպիսի հիդրոէլեկտրակայանների, որոնք սպառնում են տեղացի բնակիչներին (հատկապես՝ սվաներին) տեղահանել իրենց բնակավարյերից, այն դեպքում, երբ Վրաստանում ենթակառուցվածքային ծրագրերի արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման մասին համապատասխան օրենսդրություն չկա: Բացի այդ ՎԶԵԲ-ը չի խուսափում ներդրումներ կատարել Վրաստանում, ուր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքն անտեսում է հանրությանն իրազեկելու և հանրության ներգրավածությունն ապահովելու հարցերը: Վերջին շրջանում երկրի հյուսիսային հատվածում բազմաթիվ են անկանոն կառուցված ՀԷԿ-երը՝ անգամ բնության հատուկ պաշտպանվող գոտիներում, սեյսմիկ գոտիներում, որոնցից որոշներն արդեն իսկ հանգեցրել են ջրհեղեղների, սողանքների (ավելին՝ այստեղ):
 
Ցույց Վրաստանում հանրային լսման ժամանակ նկարը՝ Bankwatch-ի
Ընդհանրապես, ՎԶԵԲ-ը կարծես հատկապես մեծ հետաքրքրվածություն ունի ՀԷԿ-երի ասպարեզում, և դեռևս 2011թ., մինչ Խորվաթիայի՝ ԵՄ մտնելը (երբ օրենքներն է՛լ ավելի կխստանային), ՎԶԵԲ-ն այնքան շուտափույթ կերպով հաստատեց իր հերթական 123 միլիոն եվրոյի վարկը Դուբրովնիկի մոտ գտնվող Օմբլա գետի վրա ՀԷԿ կառուցելու համար, որ անգամ հաշվի չառավ գետի՝ ԵՄ-ի Natura 2000 բնության պաշտպանվող տարածքների ցանկում լինելը և նույնիսկ չսպասեց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը (ավելին՝ այստեղ): Սակայն շնորհիվ հանրային ընդդիմության՝ 2013թ. ՎԶԵԲ-ը հետ կանգնեց ՀԷԿ-ի կառուցումը ֆինանսավորելու ծրագրից (ավելին՝ այստեղ)
Վերջերս հայտնի դարձավ, որ ՎԶԵԲ-ը խնդիր չի տեսնում անգամ ազգային պարկերում հիդրոէլեկտրակայանների կառուցման համար վարկեր տրամադրելու առումով, ուստի և պատրաստվում էր Մակեդոնիայի Մավրովո ազգային պարկում կառուցվող Բոսկով մոստ ՀԷԿ-ի համար 65 միլիոն եվրո վարկ տալ: Սակայն շնորհիվ բնապահպանների ընդդիմության, ինչպես նաև Եվրոպական վայրի բնության պայմանագրի Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի հորդորի՝ ՎԶԵԲ-ը ետ կանգնեց այս ծրագիրը ֆինանսավորելուց, իսկ ՀԲ-ն էլ ետ կանգնեց նույն ազգային պարկում մեկ այլ՝ Լուկովո Պոլե ՀԷԿ-ի ծրագրի ֆինանսավորումից (ավելին՝ այստեղ):
 
ՀԷԿ-երի հանդեպ ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի հետաքրքրվածությունը թվերով աղբյուրը՝ Bankwatch
ՎԶԵԲ-ը Ղրղզստանում
Սակայն ՎԶԵԲ-ն, իհարկե, հետաքրքրված է նաև հանքարդյունաբերությամբ: Այլ հարց է, որ նրա կողմից վարկավորվող հանքարդյունաբերական ծրագրերի չափանիշներն այնքան էլ չեն համապատասխանում բանկի չափանիշներին:
 
Կումտոր ոսկու հանքը Ղրղզստանում նկարը՝ Silk Road Reporters-ի
Ղրղզստանում Կումտոր ոսկու հանքում իրականացվող պայթյունները լուրջ վնաս են հասցնում կենտրոնական Ասիայի կարևորագույն սառցադաշտերին, որոնք ջրային պաշարների կարևոր աղբյուր են տարածաշրջանի համար: Սակայն հանքը տնօրինող կանադական Centerra Gold ընկերությունը պնդում է, որ սառցադաշտերը կրում են գլոբալ կլիմայական փոփոխությունների ազդեցությունը: Ղրղզստանի բնապահպանները նշում են, որ նախկինում այս սառցադաշտերը մոտ 700 միլիոն խորանարդ մետր ծավալ ունեին, իսկ այժմ մնացել է 200 միլիոն խորանարդ մետրը: Նրանք նշում են, որ սառցադաշտերի քայքայման արդյունքում սառցե, թթվային և ծանր մետաղներով հարուստ մոտ 2 միլիարդ տոննա խառը զանգված է առաջացել, որը կարող է լցվել Իսիկ Կուլ լիճը և Նարին գետը՝ վտանգելով երկրի ողջ էկոհամակարգը:
Սառցադաշտերի վիճակն ուսումնասիրող Յորքի համալսարանի երկրագետ և կլիմայագետ Ուիլիամ Քոլգանի խոսքերով, թեև Տիեն Շանում հալող սառցադաշտերի վրա ազդում է կլիմայի տաքացումը, սակայն սառցադաշտի ղրղզական հատվածի վրա բացասաբար ազդում է հատկապես Կումտորի հանքը, քանի որ մեծ քանակությամբ սառույց է դուրս բերվում գետնին հասնելու և այն փորելու նպատակով: Նա ընդգծում է, որ հանքի գործունեության ընթացքում 1998-2013թթ. ընկած ժամանակահատվածում սառույցը պակասել է տարեկան 30 մետրով, մինչդեռ հարակից վայրերում սառույցը 10 մետրով է միայն պակասել: Ուստիև հանքը մեծապես վնասում է սառցադաշտերին:
 
Վտանգված սառցադաշտերից հատված նկարը՝ Ռիսկելդի Սատկեի
Բացի այդ, Կումտորի հանքի տնօրինությունը հանրության հետ չի կիսվում ինֆորմացիայով, հատկապես գեոտեխնիկական ինֆորմացիայով: Բացի այդ էլ, ընկերությունը սպառնում է միջազգային արբիտրաժային դատարան դիմել, եթե որևէ փոփոխություն արվի երկրի Ջրային օրենսգրքում՝ ջրային պաշարների պահպանման վերաբերյալ: Դե իսկ ՎԶԵԲ-ը չի էլ պատրաստվում վերանայել իր շարունակական աջակցությունն այս ծրագրին՝ չնայած էկոլոգիային հասցված վնասներին, կոռուպցիոն սկանդալներին, հանքի շահագործման սկզբում ցիանիդը կրող բեռնատարի վթարի արդյունքում 2 տոննա ցիանիդի՝ մոտակա գետը թափելուն, ինչի արդյունքում 2600 գյուղացիներ տուժեցին, 1000-ն էլ հայտնվեցին հիվանդանոցում: Բացի այդ տեղացիները բողոքում են հանքի փոշու տարածման արդյունքում տեղացիների մոտ առաջացած առողջական խնդիրներից: Բայց ոչ միայն սա, այլև այն հանգամանքը, որ հանքին ընդդիմացող մի շարք տեղացիներ և ակտիվիստներ ազատազրկվել են, ամենևին էլ չի մտահոգում ՎԶԵԲ-ին (ավելին՝ այստեղ, այստեղ և այստեղ):
Նման ծրագրերի թիվը, ցավոք, շատ մեծ է: Սակայն բավարարվելով ՀԲ-ի, ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի ֆինանսավորած ծրագրերի այս մի քանի օրինակներով, մեր նպատակն է ի ցույց դնել նման ֆինանսական կառույցների ամենամեծ ու հիմնական նպատակը։ Դա ֆինանսական շահն է իրենց իսկ համար, ինչը հատկապես հեշտ է հետապնդել այնպիսի զարգացող երկրներում, որոնք աչքի են ընկնում չկայացած կամ կիսակայացած արդարադատական համակարգերով, ժողովրդավարության պակասով և վերահսկողության բացակայությամբ: Նման ծրագրերն ի վերջո նաև ցույց են տալիս, թե ինչպես այս ֆինանսական կառույցների որդեգրած չափանիշները որևէ դերակատարում չունեն բնությանն ու մարդկանց չնվասելու կամ այդ վնասներն ինչ-որ կերպ կանխելու առումով:
 
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1902 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

17-10-2019 Մեծաքանակ Ուրանի Առկայութեան Պատճառով Ամերիկահայ Մասնագէտները Պնդում Են, Որ Ամուլսարի Շահագործումը Արգելուի16-10-2019 Ամուլսար՝ ռադիոակտիվ տարրեր. Հակոբ Սանասարյան28-09-2019 Ի պաշտպանություն Ամուլսարի՝ ավտոերթ է մեկնարկել Նոյեմբերյանից 26-09-2019 «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Սերգեյ Բագրատյանին. «ՀԺ»23-09-2019 Ազատություն Ամուլսարի երեք պահապաններին23-09-2019 Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ. հայտարարություն20-09-2019 ՈՒՂԻՂ. Ամուլսարի հանքի շահագործման դեմ հավաք Մաշտոցի պուրակում. Factor tv20-09-2019 Ամուլսարյան մղձավանջ. հրեշավոր երազ20-09-2019 ՈՒՂԻՂ. Ջերմուկում դասադուլ և գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. factortv19-09-2019 Սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օր, միջոցառումների շարք և երթ. ՀԲՃ19-09-2019 «Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու, սակայն շինարարության փուլում այդ պնդումը խախտվել է․ ՀԲՃ18-09-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ...«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը16-09-2019 Համախմբել ուժերը հանուն Ամուլսարի և մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին16-09-2019 Անաչառ քննության դեպքում «Լիդիանի» ղեկավարները խնդրի առաջ են կանգնելու16-09-2019 Գնդևազցի տղամարդկանց ծանուցում է եկել՝ 10 օր պետք է ծառայություն իրականացնեն. Թերթ. am 16-09-2019 Ով փորձի նեղացնել Ամուլսարի պաշտպաններին՝ ստիպված կլինի պարտություն կրել ոչ միայն երկրի ներսում, այլև՝ միջազգային ծեծկռտուքում. փորձագետ 16-09-2019 Ձեր ֆեյքերը մեզ չեն կաշկանդելու ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության ճանապարհին13-09-2019 Ջերմուկցիները կմիանան Երևանում Ամուլսարի փրկությանը նվիրված քայլերթին․ Շիրակ Բունիաթյան11-09-2019 Մեկնարկել է երթն՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. irakanum.am11-09-2019 Ուղիղ.Ամուլսարի շահագործման դեմ քայլերթ.factor.am11-09-2019 Չպետք է տուժի Հայաստանի թե՛ գործարար համբավը, թե՛ շրջակա միջավայրը. ՌԴ դեսպանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին. tert.am11-09-2019 Ինչպե՞ս վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նախագծի վերաբերյալ11-09-2019 Ամուլսարի հանքավայրի հարցը վերածվել է համազգային նշանակության, հնարավոր է՝ շրջադարձային հիմնախնդրի10-09-2019 ԱՆՑԵԱԼԻ ՀԵՏ ԱՊԱՀԱՐԶԱՆԸ ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄՆ Է. Րաֆֆի Տուտագլեան10-09-2019 Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը.Հայտարարություն ՀԲՃ10-09-2019 Ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ շինարարական աշխատանքների․ Լիլիթ Մակունց (տեսանյութ). Ա1+10-09-2019 Կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի. ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ10-09-2019 Կոշտ արձագանք վարչապետին. օղակը սեղմվում է10-09-2019 Պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցնում այս վտանգավոր խաղը․ մեծ ցավ ենք ապրում այս ամենը տեսնելով09-09-2019 Ես առաջնորդելու եմ, որ ճանապարհները չբացվեն...09-09-2019 Իրավաբանի համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետը նախարարի դեր ստանձնել.Orer.am09-09-2019 Ջերմուկցիներն այսօր որոշում են կայացնելու 09-09-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. Ջերմուկի բնակիչն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Ամուլսարի մասին Քաղաքացու հետ զրույցին 09-09-2019 Ուղիղ. Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ․Նիկոլ Փաշինյան 05-09-2019 Ապազգային երկրներում մետաղական հանքավայրերը դառնում են պատուհաս․ Երկրաբան05-09-2019 Ինչու Ամուլսարի հանքի նոր ՇՄԱԳ-ի մասին չկա հստակ տեղեկություն05-09-2019 Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից չի ազատվել. ՔԿ. «Արմենպրես»04-09-2019 Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ04-09-2019 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ30-08-2019 «Լիդիանը» խորապես հիասթափված է Կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից 30-08-2019 ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ-ի զեկույցում ջրերի վրա ազդեցության վերաբերյալ դրական բան դժվար գտնվի. դոկտոր Էնն Մաեստ29-08-2019 Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ELARD / TRC գնահատման վերաբերյալ․ Հարութ Բրոնոզյան29-08-2019 Լուծումներ Նիկոլ Փաշինյանին, Ամուլսարի հարցով․ Գեղամ Օհանյան29-08-2019 Ազգակցական կապերը չեն ազդում Ամուլսարի հետ կապված գործի օբյեկտիվության վրա․ ՔԿ-ն պարզաբանում է 29-08-2019 Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն29-08-2019 Կաշխատի Ամուլսարը, թե ոչ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին29-08-2019 Թռչկանը փրկվեց ու Ամուլսարն էլ է փրկվելու է29-08-2019 Պարոն Փաշինյան, Ամուլսարի աղետը դեռ կարելի է կանխել, հետևանքների ողջ պատասխանատվությունը, առաջին հերթին, ձեր վրա է ընկնելու28-08-2019 Կարո՞ղ է արդյոք Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանի կառավարությանը ստիպել հրաժարվել Ամուլսարից․ իրավական վերլուծություն27-08-2019 Վրաստանի կառավարությունն ընդդեմ «Լիդիանի». ընկերության վրաստանյան արկածները. «Հետք»27-08-2019 Էնքանա գոռացել ԱՄՈՒԼՍԱՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՔԻ, ձայնը լրիվ կտրվելա. պարոն Փաշինյան, դրանից առաջ էլ գոռում էինք ՄԵՌԺԻՐ ՍԵՌԺԻՆ...27-08-2019 Ամուլսարի ոսկու ծրագրից ներդրումները հանելու հրատապ կոչ27-08-2019 Իվանյանի ասուլիսը խայտառակություն էր. բնապահպան 26-08-2019 «Լիդիան»-ի ատելության քարոզչությունը պայթեց Գնդեվազում 26-08-2019 Կոչ դեսպաններին՝ Լիդիան ընկերության հանքարդյունաբերական գործողության դեմ ծավալվող քաղաքացիական պայքարի առնչությամբ 26-08-2019 Վաղուց գործող և նոր բացվելու շեմին գտնվող հանքերի տարբերությունները26-08-2019 Օֆշորային Lydian-ի կապերը Չարլզի, դեսպանների, բանկերի և հայ բարեգործ-գործարարների հետ․ իֆոգրաֆիկա 426-08-2019 Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ23-08-2019 Ամուլսարում ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից. Ժամանակ23-08-2019 Գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան23-08-2019 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել օգոստոսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ23-08-2019 «Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին23-08-2019 Սահմանների քողարկում Ամուլսարով. ինչ է կատարվում քաղաքական շերտում23-08-2019 Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ23-08-2019 «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության հայտարարությունը Ամուլսարի շուրջ23-08-2019 Վարչապետը ջերմուկցիներին համոզում է .... բայց այստեղից բխում են մի շարք հարցեր 23-08-2019 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ․ ՈՒՂԻՂ23-08-2019 Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանում են բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանը եւ իրավաբան Նազելի Վարդանյանը22-08-2019 Վայոց ձորի մարզպետի գործողություններն անիրավական և անօրինական են. Նազելի Վարդանյան22-08-2019 ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքի ազատության ոտնահարման կապակցությամբ22-08-2019 ԹԻՀԿ-ն պահանջում է ՀՀ քննչական կոմիտեից շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի վարույթը. ԷկոԼուր22-08-2019 Քիմիայի ինստիտուտի գիտության դոկտորները միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին 22-08-2019 Մենք կողմ ենք Ամուլսարի շահագործմանը. «Հանրապետություն». lurer.com22-08-2019 Ամուլսարը հանք չի՛ դառնալու. Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ22-08-2019 Բակո Սահակյանի քայլը. Անսպասելի աջակցություն Փաշինյանին Արցախի՞ց 22-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ21-08-2019 Ամուլսարի հարցի շուրջ քննարկում ՀԴԿ գրասենյակում. տեսանյութը՝ բնապահպան Սիլվա Ադամյանի 21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 221-08-2019 Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն․ Փաշինյանը՝ «Էլարդի» եզրակացությունը ՇՄՆ ուղարկելու մասին21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 121-08-2019 Սեւանը ֆեյք թիրախ էր ի սկզբանե. Աղտոտվելու են Արփան, Որոտանի ակունքները, վտանգվում է թունելը21-08-2019 Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք․ Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության․ Արա Պապյան21-08-2019 Ջերմուկ ոստիկանական ուժեր են բերվել Վայքից, Եղեգնաձորից, մարզի այլ քաղաքներից. factor.am 21-08-2019 ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ՀՀ Ոստիկանության գործողությունները21-08-2019 Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. Նիկոլ Փաշինյան21-08-2019 Վարչապետի փշրված ելույթը. ամեն ինչ կատարվեց շատ արագ 21-08-2019 Սողոսկող քաղաքական ճգնաժամը կամ սուր ծայրի հակառակ կողմը. Դավիթ Խաժակյան 21-08-2019 Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ21-08-2019 «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր21-08-2019 Արթուր Գրիգորյանը պատասխանել է վարչապետ Փաշինյանին 21-08-2019 Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. Սասնա Ծռեր21-08-2019 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչնդոտելու է». ջերմուկցի21-08-2019 Որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում. Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի դեմ պայքարն ուշացած է համարում 21-08-2019 Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում. ՀՅԴ 21-08-2019 12 միլիոն հայ և ամսական 3250 դրամ. Ամուլսարի խնդիրը լուծելու հանրային առաջարկ21-08-2019 Ամուլսարի հարցը խթանեց կտրուկ վերադասավորումների մեկնարկը21-08-2019 Հանքի շահագործումը պետք է բացառվի. եթե անգամ երկիրը տուգանքների ենթարկվի. «Հրապարակ»21-08-2019 Ձերբակալեք Սերժ Սարգսյանին եւ կանխեք արյունահեղությունը.ՀՀԿ փոխնախագահի անսպասելի հայտարարությունը20-08-2019 «Ո՛Չ ԱՄՈՒԼ ՍԱՐԻՆ, Ո՛Չ ԹԵՂՈՒՏԻՆ». հայտարարում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ)20-08-2019 Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է. տնտեսագետ 20-08-2019 «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է բողոքի հանրահավաքի եւ քայլարշավի մասին20-08-2019 Ամուլսար․ Վարչապետը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով ․ Հայկ Մարտիրոսյան20-08-2019 Սա ողբերգություն է․ Փաշինյանը հաշվի չի նստում Ջերմուկի և հարակից տարածքի բնակչության ցանկության հետ 20-08-2019 «Մեկ Առողջություն» կոալիցիան իր աջակցությունն է հայտնում Գնդեվազի և Ջերմուկի բնակչությանը20-08-2019 Անհրաժեշտ պարզաբանում ոստիկանության գործողությունների վերաբերյալ20-08-2019 Պաշտոնավարման ընթացքում նա դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ. Տիգրան Ավինյանը պատասխանել է Արթուր Գրիգորյանին 20-08-2019 Հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ-ում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ. ՔՀԿ-ների հայտարարությունը 20-08-2019 Ամուլսարի հանքահանության հանդեպ վերաբերմունքը լակմուսի թուղթ է առկա իշխանության մասին. Հրանուշ Խառատյան 20-08-2019 Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում. Արթուր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին 20-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին՝ էական վնաս պատճառելով համայնքին 20-08-2019 ՀԲՃ-ն Ամուլսարի հարցով դիմել է Շրջակա միջավայրի նախարարին 20-08-2019 ԱԺ այգին փակելը, ոստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է. ԻՊԱՍ ՀԿ20-08-2019 Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն20-08-2019 Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել վարչապետին. Դավիթ Սանասարյան 19-08-2019 Հաղորդում հանցագործության մասին դատախազությանը. ՀԲՃ 19-08-2019 Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը. «ՀԺ» 19-08-2019 Նոր մանրամասներ Փաշինյանի և պատգամավորների փակ հանդիպումից. irakanum.am19-08-2019 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն19-08-2019 Հարցրեք վարչապետին. Ինչո՞ւ է Ամուլսարի հարցով քննարկումը փակ19-08-2019 Ամուլսարի պոստերը այս պահին կանայք են պահում. Թեհմինե Ենոքյան19-08-2019 Պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը. Հակոբ Սանասարյան. «Հետք» 19-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները 19-08-2019 Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին19-08-2019 ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել. factor.am 18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԻ ՓՈՐՁԱՔԱՐԸ. Րաֆֆի Տուտագլեան18-08-2019 Եթե Նիկոլ Փաշինյանին մանիպուլացրել են, ապա Տիգրան Ավինյանը պիտի հեռացվի փոխվարչապետի պաշտոնից18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. առկա է հանրային հստակ պահանջը և դիմադրությունը18-08-2019 Համոզված եմ` Նիկոլ Փաշինյանը կողմ է Ամուլսարի սար մնալուն. քիչ էլ սպասեք եւ կհամոզվեք18-08-2019 5 հոգու փոխարեն 50-ից ավել մեքենաներով ավտոերթ. ջերմուկցիները օգոստոսի 19-ին գալիս են Երևան. հանդիպումը՝ Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00. Կոչ միացման17-08-2019 Օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Արմենիան» արբիտրաժային դատարան դիմելու իրավունք չունի. Նազելի Վարդանյան. iravaban.net 17-08-2019 Վարչապետը միթե՞ կխուսափի կանգնել նաև Ջերմուկի հրապարակում...16-08-2019 400 հազար դոլար ոչնչի համար է ծախսվել. իրենք «Լիդիանի» տված նյութերից դուրս ոչ մի բան չեն արել16-08-2019 «Լիդիան Արմենիայի» դիրքորոշումը Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ16-08-2019 Ուղիղ. Ջերմուկում բողոքի ակցիա է ընթանում` հանուն Ամուլսարի16-08-2019 Ակտիվիստ-լրագրող Արման Ղարիբյանը Ամուլսարի պոստերում է ՏԵՍԱՆՅՈՒԹ16-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ16-08-2019 Լսել ենք մեծ քանակությամբ զորքեր են բերել, Վայքում են պահել. փորձում ենք չհավատալ նման մանիպուլյատիվ լուրերին. Ջերմուկի բնակիչ16-08-2019 Ամուլսար. որոշում ընդունելու պատասխանատվությունից խուսափելու իրավական հնարքները. «Հետք»16-08-2019 Հանրահավաք՝ հանուն Ամուլսարի. ջերմուկցիները սպասելու են վարչապետին16-08-2019 Չի կարող մարդը հայ լինել, լինել Հայաստանցի և քաղաքացի և կողմ լինել Ամուլսարի շահագործմանը. Քաղաքագետ 16-08-2019 Ջերմուկ քաղաքում նախատեսված խաղաղ ակցիան ժամը 14։00-ից տեղափոխվել է 17։0016-08-2019 Ակտիվացել են օֆշորային հանքահենները. բայց մենք հանգիստ ենք, քանի որ արդար ենք, իսկ Ամուլսարն էլ լեռ է16-08-2019 Փաշինյանն առաջիկա օրերին անպայման կխոսի․ նրա պատասխանը կախված կլինի ժողովրդի ճնշման աստիճանից15-08-2019 Լիդիան Արմենիա ընկերության հայտարարությունը15-08-2019 Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. Սասնա Ծռեր15-08-2019 Ուղիղ. Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Tert.am15-08-2019 Շտապ հավաք կառավարության շենքի մոտ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին Ամուլսարի հարցով. ՀԲՃ15-08-2019 Ջերմուկում ընթանում է հավաք և ավտոերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի14-08-2019 ՈՒՂԻՂ. ՔԿ-ն հրապարակում է Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները14-08-2019 Տա աստված, որ կարիք չլինի փողոց դուրս գալու14-08-2019 Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին 13-08-2019 ELARD-ի այս ծուղակը կոռումպացված դավադրություն է Հայաստանի ժողովրդի դեմ և դրանում ներգրավված բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Հարութ Բրոնոզյան08-08-2019 Վաչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ07-08-2019 Ջերմուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել երեք անձի05-08-2019 ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան ճնշել են Հայաստանին Ամուլսարի հարցում.Թանկյանի հայտարարությունը 02-08-2019 Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ.ՀԲՃ17-07-2019 ԱՄՈւԼՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ13-05-2019 Ջերմուկի հանրահավաքի ամփոփում, Նամակ ՀՀ կառավարությանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով