«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մարտի 17-ին չի իրականացնի որեւէ նախընտրական քարոզչություն

Հաց բերողի ինքնազոհաբերումը պետք է մղի բոլորիս համախմբման եւ համատեղ պայքարի հանուն իշխանափոխության

17-03-2017 14:26:01   | Հայաստան  |  Քաղաքական
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը  որպես հարգանքի տուրք Հաց Բերող Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի վաղը` մարտի 17-ին, չի իրականացնի որեւէ նախընտրական քարոզչություն: Մենք մեր մտքերով վաղը կլինենք Արթուրի հետ: 
 

Մենք նաեւ գտնում ենք, որ  Հաց Բերող Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է եւ չի կարող անհետեւանք մնալ եւ պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման այլ համախմբման եւ համատեղ պայքարի: 
 
Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի եւ նրա առողջ ուժերի համախմբման եւ իշխանափոխություն իրականացնելու հրամայականով:  
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից