ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին տարել են ոստիկանություն

17-03-2017 14:44:28   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը տարվել է ոստիկանություն:
 


Ըստ երևույթին` պատգամավորը պետք է ցուցմունք տա երեկ երեկոյան Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Փաստն ի դեպ չի հերքել նաև ՀՀԿ-ն:
 
ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` պատգամավորը դեմքի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել:
 
Հիշեցնենք` այսօր «Ժամանակ» թերթը գրել է, որ երեկ ուշ գիշերին դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։ Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի և Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու ևս՝ ջարդելով նաև մի քանի ավտոմեքենա։ Գագիկ Ծառուկյանն իր տղաներին հանձնարարել է՝ փնտրել և պատժել մեղավորներին ամենախիստ ձևով։ Վիճակը պայթյունավտանգ է:
 
ArmLur.am-ը վաղ առավոտից փորձում է կապ հաստատել Արման Սահակյանի հետ, սակայն ապարդյուն: Եվ քիչ առաջ ՀՀԿ Աջափնյակի շտաբը հայտարարություն տարածեց, ըստ էության չհերքելով լուրը: Հայտարարության համաձայն` տեղի ունեցածը հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր համակիրների կողմից: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից