Արթուր Սարգսյանին պետք է հետմահու շնորհել Հայաստանի Ազգային հերոսի կոչում և հուղարկավորել Եռաբլուրում.Պահանջ և կոչ հասարակական խմբերին

17-03-2017 17:06:14   | Հայաստան  |  Քաղաքական
Խոշտանգումների, բժշկական անհետաձգելի օգնությունները բսզմիցս արգելելու հետեւանքով 2017թ. մարտի 16- ին 48 տարեկանում զոհվեց արվեստագետ, արցախյան ազատամարտի մասնակից, հումանիզմի  ազգային խորհրդանիշ դարձած Արթուր  Ռոբերտի Սարգսյանը:
 


Ցավակցելով հերոսի հարազատներին, միաժանանակ, ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների մասնակից քաղաքական բոլոր  ուժերից պահանջում, իսկ հասարակական խմբերին ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ.
քաղաքական գնահատական տալ կանխամտածված այդ սպանությանը եւ ընթացիկ գործունեության ծրագրային կետ դարձնել ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ  հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհելու, հուղարկավորությունը զինվորական կարգով ԵՌԱԲԼՈՒՐԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ իրականացնելու հարցը:
 
Ազատ Հայք  կառավարող մարմին
17  մարտի 2017թ.  
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից