Աջակցելով Սեյրան Օհանյանին՝ սատար ենք կանգնում սեփական ուժերով մեր անվտանգությունը ապահովելու գաղափարին.Անդրիաս Ղուկասյան

20-03-2017 15:25:01   | Հայաստան  |  Քաղաքական
Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին` ընդդիմադիր ուժերի եւ ռազմական գործիչների միջեւ քաղաքական դաշինքի վերաբերյալ
 


Հայրենակիցնե’ր,
 
Արցախյան պատերազմից հետո, անցած ավելի քան երկու տասնամյակում, մեր ժողովրդի մոտ ձեւավորվել էր համոզմունք, որ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը մեզ պաշտպանում է Թուրքիայի կողմից հնարավոր վտանգներից եւ զսպում է Ադրբեջանի ցանկությունը` վերսկսել պատերազմը Արցախում։
 
Հայաստանի եւ Արցախի սահմաններում վերջին տարիներին տեղի ունեցած ռազմական բախումների արդյունքում հանրությունը վերախմբագրեց իր կարծիքը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի վերաբերյալ։ Ապրիլյան «քառօրյա» պատերազմից հետո հայ ժողովրդի համար պարզ դարձավ, որ Արցախը եւ Հայաստանը պարտադրված են ինքնուրույն չեզոքացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից առկա հնարավոր սպառնալիքները` ապավինելով միայն սեփական ուժերին: Բնականաբար, մեր հանրության համար այսօր անվտանգության հետ կապված գլխավոր պահանջներն են՝ գալիք հինգ տարիների ընթացքում զգալիորեն մեծացնել ներդրումները ռազմական ոլորտում, բարելավել զինվորական ծառայության պայմանները եւ բարձրացնել քաղաքացիների ներգրավվածությունը երկրի պաշտպանության գործում։
 
Կարեւոր է հասկանալ, որ Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու սպառնալիքը Սերժ Սարգսյանի արտաքին եւ ներքին քաղաքականության արդյունք է։ Փաստ է, որ Հայաստանն ի վիճակի չեղավ օգտագործել միջազգային հանրության ներուժը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները կանխելու համար, նույնիսկ ապրիլյան «քառօրյա» պատերազմի ժամանակ Ադրբեջանի դրսեւորած ագրեսիան վերջինիս համար միջազգային հարաբերությունների հարթակում որեւէ բացասական հետեւանք չառաջացրեց։ Այս իրողությունը հակասություն է առաջացրել Սերժ Սարգսյանի գլխավորած վերնախավի եւ ռազմական էլիտայի միջեւ։ Նման իրավիճակ Հայաստանում եղել է նաեւ քսան տարի առաջ, երբ Վազգեն Սարգսյանը և երկրի ռազմական ղեկավարությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին հարկադրեցին հրաժարվել հանրապետության նախագահի պաշտոնից։ Հայաստանի այսօրվա ռազմական էլիտան չգնաց պետական հեղաշրջման ճանապարհով, այլ արժանապատվորեն դուրս եկավ քաղաքական պայքարի՝ խորհրդարանական ընտրություններում համալրելով ընդդիմության շարքերը։ Իհարկե, ժողովրդավարական պետությունում բանակը պետք է չեզոք մնա քաղաքական պայքարից, բայց այդ կանոնը չի կարող գործել այնտեղ, որտեղ իշխանությունը զավթված է շինծու ընտրությունների միջոցով եւ օգտագործվում է անօրինական հարստութուն կուտակելու համար՝ նույնիսկ երկրի անվտանգության հաշվին։ Երբ նման ապօրինի եւ անարդար կարգերը պահպանելու համար երկրի վերնախավը սկսում է ժողովրդի դեմ օգտագործել ոստիկանության ուժը, բանակը չի կարող շարունակել մնալ չեզոք. նա կարեւոր դերակատարություն է ստանձնու ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հանրության եւ ժողովրդի լայն զանգվածների հետ միասին միավորվելով` քրեական ռեժիմը վերացելու գործում։
 
Ընդդիմադիր ուժերի պայքարին Սեյրան Օհանյանի մասնակցությունը այն կարեւոր հենակետն է, որը հնարավորություն է տալիս վերականգնել Հայաստանում սահմանադրական կարգը առանց լրջագույն ցնցումների։ Մեր երկրում ձեւավորելով լեգիտիմ իշխանություն, մենք կարող ենք ներդնել մեզ հասանելի արտաքին եւ ներքին ռեսուրսները, ստիպել Ադրբեջանին հրաժարվել Արցախի դեմ ուժ կիրառելու քաղաքականությունից։ Միաժամանակ, ես կարծում եմ, որ քաղաքացիական հանրությունը չպետք է մոռանա բանակի ղեկավարման վերաբերյալ գոյություն ունեցող քննադատությունը եւ օգտագործի ընդդիմադիր ուժերի ու ռազմական գործիչների  միջեւ ստեղծված քաղաքական դաշինքը՝ զինված ուժերի բազամակողմանի եւ խորը բարեփոխումների փաթեթ մշակելու համար։ 
 
Ապրիլի 2-ի քվեարկությանը աջակցելով Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր ուժերի դաշինքին` մենք սատար են կանգնում սեփական ուժերով մեր անվտանգությունը ապահովելու գաղափարին։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է խրամատներում մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորների առջեւ։
 
Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
20 մարտի, 2017թ․
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

2017 ԱԺ նախընտրական շրջան թեմայով կարդացեք նաեւ.

22-03-2017 «Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնքներում յուրաքանչյուր քաղաքացու համար նորմալ պայմաններ ստեղծելն է».Վարչապետ 22-03-2017 45 ՀԿ ներկայացուցիչներ կքվեարկեն ՀՀԿ-ի ու նրա թեկնածուների օգտին 22-03-2017 «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածու Տիգրան Ուրիխանյանի թիմը նախապատրաստվում է հսկել տեղամասերը22-03-2017 «Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, մենք գալու ենք, ձեզ հաշվետվություն տանք».վարչապետ22-03-2017 Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերն իրատեսական են և երկրի համաչափ զարգացման ու տնտեսության առաջընթացի ապահովման մեր տեսլականն էլ հստակ է»21-03-2017 «Միհրան Պողոսյանին կառավարությունում չեմ տեսնում».Վարչապետ (տեսագրություն)21-03-2017 ՕՐՕ-ն ձգտում է ապակայունացման.«Առավոտ»21-03-2017 «Մեր ծրագիրն իրագործելի է, քանի որ դա ցույց ենք տալիս մեր 6 ամսվա փորձով՝ կատարված աշխատանքով և արձանագրված առաջընթացով». վարչապետ21-03-2017 Կարեն Կարապետյանի այցերը Լոռու մարզի համայնքներ (տեսանյութ)20-03-2017 Եթե պատերազմը չլիներ, ես հիմա պետք է դոկտոր լինեի. ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորության թեկնածու (տեսանյութ)20-03-2017 Կոռուպցիայի դեմ պայքարում ինչի որ հասել ենք, ես անբավարար եմ համարում. ՀՀԿ պատգամավորության թեկնածու (տեսանյութ)20-03-2017 Արևմտյան զարգացման ուղղությունը նախընտրող քաղաքական ուժերի առաջարկները հնացած են. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)20-03-2017 Աջակցելով Սեյրան Օհանյանին՝ սատար ենք կանգնում սեփական ուժերով մեր անվտանգությունը ապահովելու գաղափարին.Անդրիաս Ղուկասյան 20-03-2017 ««Հաց բերող» Արթուր Սարգսյանին պարտադիր է հուղարկավորել Եռաբլուրում». ՀՀԿ պատգամավորության թեկնածու (տեսագրություն) 20-03-2017 Վաճառելով ձեր ձայնը՝ վաճառում եք ձեր երեխաների ապագան.ԻՔՄ (տեսանյութ) 17-03-2017 «Առաջինը աղբամանի մեջ գցեք ՀՀԿ-ի քվեաթերթիկը».Արտակ Զեյնալյան 17-03-2017 Մենք գիտենք մեր թույլ և ուժեղ կողմերը և ռեալ ձևակերպել ենք ուր ենք ուզում հասնել. վարչապետ17-03-2017 ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք» 17-03-2017 Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռիչարդ միլսի հետ16-03-2017 ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ16-03-2017 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումները Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչների հետ15-03-2017 Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին15-03-2017 «Ելքի» անդամներին ու լրագրողներին հայհոյած կանայք բերման են ենթարկվել. aravot.am 15-03-2017 Հարձակվել են «Ելք»-ի անդամների ու լրագրողների վրա. 1in. am (տեսանյութ)15-03-2017 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)15-03-2017 Տարոն Մարգարյան. «Մենք միասին ենք անցնելու այն ճանապարհը, որը մեր վաղվա օրը դարձնելու է առավել անվտանգ ու ապահովելու է մեր երկրի շարունակական առաջընթացը»15-03-2017 Սամվել Բաբայանը զգուշացնում է իշխանություններին՝ արյունահեղություն է լինելու 15-03-2017 Ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը պահանջել է իր առջև ծնկի իջնել 14-03-2017 Տիգրան Ուրիխանյանը ընդունել է ԵԱՀԿ դիտորդներին14-03-2017 Ոստիկանության պարզաբանումը Ջրառատ գյուղում տեղի ունեցած դեպքի առնչությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)14-03-2017 Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Աջափնյակի տարածքային կազմակերպության ակտիվի հետ14-03-2017 Հարձակվել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա (տեսանյութ)14-03-2017 «Մենք բոլոր ոլորտներում արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունենք».Կարեն Կարապետյան13-03-2017 Քվեարկությունը գաղտնի է (անիմացիոն տեսանյութ)13-03-2017 Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ13-03-2017 ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ13-03-2017 Ալավերդի քաղաքում Էդուարդ Շարմազանովը հանդիպել եւ զրուցել է քաղաքացիների հետ (տեսանյութ)13-03-2017 Երևանի և մարզերի 350 տաքսու վարորդներից 146-ն ընտրելու է ՀՀԿ-ին, 113-ը՝ «Ծառուկյան» դաշինքին. Սերգեյ Գյոզալյան(տեսագրություն) 13-03-2017 Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վայոց ձորի մարզում13-03-2017 «Ռացիոնալ ընտրազանգվածը վաճառում է իր ձայնը փողով՝ չմտածելով ապագայի մասին».Ատոմ Մարգարյան (տեսագրություն) 11-03-2017 Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները11-03-2017 Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական մարզային 2-րդ հանդիպումը եղել է Կոտայքի մարզում(ֆոտոշարք)11-03-2017 «Պետք է փոխվենք ոչ միայն մենք, պետք է փոխվենք բոլորս». Կարեն Կարապետյան09-03-2017 Տնտեսական «հյութեղ» խոստումներ՝ նախընտրական ծրագրերում. «Հետք» 09-03-2017 Հանձնարարվել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկման առարկա դարձնել սեղմ ժամկետում, իսկ արդյունքները՝ ներկայացնել հանրությանը09-03-2017 Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական հոլովակները (տեսանյութեր)09-03-2017 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել է արագ արձագանքման խումբ09-03-2017 «Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով՝ հսկողություն իրականացնելով 1500 ընտրատեղամասում09-03-2017 Արծվիկ Մինասյանը` քարոզարշավի և ընտրակաշառքների մասին (տեսանյութ)26-02-2017 «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ընտրությունների պատգամավորների թեկնածուների ցանկը 24-02-2017 Մի շարք ՀԿ-ներ միացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` վստահելով հատկապես Սեյրան Օհանյանին24-02-2017 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կարող է հասնել իշխանափոխության».Արմենուհի Ղազարյան (տեսագրություն) 24-02-2017 ««Ռեյտինգային» ցուցակները քաղաքական և կուսակցական համակարգի թաղման էքսկավոտորներն են». Արմեն Մարտիրոսյան (Տեսագրություն)24-02-2017 «Ելք»-ը բերում է քաղաքական նոր արժեքներ և որակյալ սերնդափոխություն».ԱԺ պատգամավորության թեկնածու Գեւորգ Գորգիսյան (տեսագրություն)23-02-2017 Դեռ կա ժամանակ, և հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ. Քաղաքագետ22-02-2017 «Ազատ դեմոկրատները» հետապնդում է Հայաստանը եվրոպական տիպի պետություն դարձնելու տեսլականը. Ստյոպա Սաֆարյան 22-02-2017 «Ծառուկյան դաշինքը» ընդդիմադիր դաշինք է, որն այս ընտրություններում կարող է հաղթել ՀՀԿ-ին (տեսանյութ)22-02-2017 Գործել բացառապես օրենքի շրջանակում. ԿԳ նախարարը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին22-02-2017 Ստյոպա Սաֆարյանի համար կանխատեսելի էր «Ժառանգության» ճակատագիրը (տեսանյութ)21-02-2017 Ընտրությունների նախնական ցուցակներում գոյություն ունեն 108 անհատական տվյալների համընկումով 216 ընտրողներ21-02-2017 Իմ հաշվարկներում սխալվեցի. Լյուդմիլա Սարգսյանն իր՝ պատգամավորի թեկնածու չլինելու մասին21-02-2017 Իշխանությունները թղթախա՞ղ են խաղում (տեսանյութ)21-02-2017 ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրությունների նախնական ցուցակները21-02-2017 ՀԱԿ-ը դառը անալգին է առաջարկում հասարակությանը. Արամ Մանուկյան (տեսանյութ)21-02-2017 Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է մեյմունությամբ. Արամ Մանուկյան (Տեսանյութ)21-02-2017 Զարուհի Փոստանջյանի կուսակությունից դուրս գալը չի կարելի ծափողջյուններով ողջունել. Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)21-02-2017 Արաբկիրում «Ծառուկյան դաշինքը» գրոհելու է երկու ճակատով.«Հրապարակ»